17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Զինծառայող է զոհվել

Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, լիագումար նիստին նորընտիր խորհրդարանի հավանությանը կներկայացվի կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` Աշոտ Ղուլյանը  հայտարարել է, որ […]

ԼՂՀ կառավարությունում քննարկվել են բերքահավաքին առնչվող հարցեր

  Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն բերքահավաքի վերաբերյալ, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ և շրջվարչակազմերի ղեկավարները: Բերքահավաքի ընթացքի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Ըստ նրա՝ հանրապետությունում մեծ թափով ընթանում է գարու բերքահավաքը. կատարվել է շուրջ 1200 հա հունձ, հավաքվել է ավելի քան 3300 […]

Գյուղի ամրացումը ռազմավարական հարց է.ԼՂՀ վարչապետ

Հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նիստում կառավարության անդամների հավանությանն է արժանացել գործադիր մարմնի 2015-2017թթ. գործունեության ծրագիրը, որը պետք է ներկայացվի նորընտիր ԱԺ-ի քննարկմանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, իր խոսքում շեշտել է, որ այն մշակվել է պետական կառավարման մարմինների՝ ոլորտային քաղաքականությունների վերաբերյալ […]

«Ջահակիրը պետք է լինի հայրենասեր ու առույգ»

Մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վառված ջահը հունիսի 8-ին հասավ Քարավաճառ: Քարվաճառի Չոփռլու կոչվող տարածքում` «Տանկ» հուշարձանի տարածքում, հայոց Բերդաքաղաքից  բերվող ջահը հաջորդ ջահակրին` ապագա զինվոր Լևոն Պողոսյանին, փոխանցեց  սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը:  Ջահակիրը և տարածքը պատահաբար չէր ընտրված: «Այստեղ հավաքվելով մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մենք տերն ենք մեր հաղթանակների: Համահայկական […]

Գարին կմթերվի 105 դրամով.ԼՂՀ վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ,  հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված  բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի  ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել` բերքը հրդեհներից ու մկնանման կրծողներից պաշտպանելու և անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հատկապես Մարտունու և […]

Մովսես Հակոբյանը հրաժարական կտա՞

«Մենք նման ինֆորմացիա չունենեք, լինելու դեպքում անպայման պաշտոնական տեղեկատվություն կլինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին: Նշենք, որ ըստ մամուլի՝ ՊԲ ղեկավար Մովսես Հակոբյանը հրաժարական է տալու:

Բակո Սահակյանը երախտապարտ է Սամվել Կարապետյանին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարների հետ միասին հունիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին «Ղարմետաքս կոմբինատի» տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին: Այցի ընթացքում քննարկվել են նաեւ Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի հայրենանվեր գործունեությունը` ընդգծելով, որ նրա […]

Արցախը տնտեսական աճ է գրանցել

      Հունիսի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Նիստը վարում էր խորհրդարանի գլխադասային՝  ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։   Օրենսդիր-գործադիր քննարկմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշտական հանձնաժողովների ու պատգամավորական խմբակցությունների […]

Արցախի Գերագույն դատարանը լսել է ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը

Արցախի Գերագույն դատարանի դռնբաց նիստին՝ նախագահությամբ Վ. Հովսեփյանի, քննվել է ադրբեջանցի դատապարտյալներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի պաշտպաններ Էրիկ Բեգլարյանի և Արկադի Իսրայելյանի վճռաբեկ բողոքները՝ Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ: Ընդմիջումից հետո, դատավոր Վ. Ստեփանյանը հրապարակել է գերագույն դատարանի որոշումը, որով մերժվել են ադրբեջանցի դատապարտյալների պաշտպաններ Է. Բեգլարյանի և Ա. Իսրայելյանի վճռաբեկ բողոքները: Արցախի Գերագույն դատարանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված