26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ջահակիրը պետք է լինի հայրենասեր ու առույգ»

Մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վառված ջահը հունիսի 8-ին հասավ Քարավաճառ: Քարվաճառի Չոփռլու կոչվող տարածքում` «Տանկ» հուշարձանի տարածքում, հայոց Բերդաքաղաքից  բերվող ջահը հաջորդ ջահակրին` ապագա զինվոր Լևոն Պողոսյանին, փոխանցեց  սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը: 

Ջահակիրը և տարածքը պատահաբար չէր ընտրված: «Այստեղ հավաքվելով մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մենք տերն ենք մեր հաղթանակների: Համահայկական խաղերը զուտ սպորտային միջոցառում չեն, դրանք Հայաստան, Արցախ, Սփյուռք կապի լավագույն դրսևորումներից մեկն են: Հենց այս տարածքում ջահի փոխանցմամբ մենք ասում ենք, որ բանակը միշտ հասարակության հետ է և ունի փայլուն ապագա »,- ասում է ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:

Լևոնը  ընդունելով ջահը հստակ գիտակցում է, թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի ջահակիրը: «Ջահակիրը պետք է  լինի հայրենասեր ու առույգ», – ասում  է փոքրիկ զինվորն ու առանց վայրկյան անգամ կանգ առնելու վազում դեպի Վարդենիս տանող մայրուղով: 

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի հաջորդ կանգառը Վարդենիսում  է:

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն  օգոստոսի 2-ից 13-ին: Մրցումներ անց են կացվելու նաև Լեռնային Ղարաբաղում: Արցախցի  մարզիկները վստահ են` խաղերում պարտվողներ չեն լինելու, կարևորը մասնակցությունն ու միասնությունն է: Իսկ գլխավոր հաղթանակն արդեն տարել են Արցախյան հերոսամարտում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ