18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արցախի Գերագույն դատարանը լսել է ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը

Արցախի Գերագույն դատարանի դռնբաց նիստին՝ նախագահությամբ Վ. Հովսեփյանի, քննվել է ադրբեջանցի դատապարտյալներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի պաշտպաններ Էրիկ Բեգլարյանի և Արկադի Իսրայելյանի վճռաբեկ բողոքները՝ Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ: Ընդմիջումից հետո, դատավոր Վ. Ստեփանյանը հրապարակել է գերագույն դատարանի որոշումը, որով մերժվել են ադրբեջանցի դատապարտյալների պաշտպաններ Է. Բեգլարյանի և Ա. Իսրայելյանի վճռաբեկ բողոքները:

Արցախի Գերագույն դատարանը անփոփոխ է թողել Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարի ազատազրկման: 

Հիշեցնենք, Դ. Ասկերովը և Շ. Գուլիևը ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ են, ովքեր, 2014թ հուլիսի սկզբին հայտնաբերվել են Արցախի Շահումյանի շրջանի բնակիչների ու վնասազերծվել ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից: 

Դիլհամ Ասկերովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին՝ 5 հոդվածներով, մասնավորապես, Շահբազ Ջալալ օղլը Գուլիևը մեղադրվում է լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը՝   նաև  սպանության մեջ` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով:   

 Լուսանկարը` karabakhlife.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ