17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

250 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը

Արցախի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի […]

Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության չորրորդգագաթնաժողովում   Լատվիայի հարգարժա՛ն վարչապետ Ստրաույումա, Եվրոպական խորհրդի հարգարժա՛ն նախագահ Տուսկ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ հայտնում Լատվիայի […]

Քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Բելգրադում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Բելգրադում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններ ենք ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Դաչիչի հետ: Մենք […]

Համագործակցության հուշագիր` «Ազատ հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների միջեւ

Մայիսի 19-ին «Ազատ Հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների նախագահներ Արայիկ Հարությունյանը եւ Աշոտ Ղուլյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով հաստատուն մտադրություն է հայտնվում 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի գործունեության ընթացքում խորացնել երկու կուսակցությունների միջեւ համագործակցությունը՝ համաձայնեցված որոշումների քննարկման եվ ընդունման, այդ թվում՝ խորհրդարանի մշտական մարմինների ձեւավորման հարցերում: Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է […]

Ի շահ ԼՂՀ անկախ պետականության.5-րդ գումարման խորհրդարանի ամփոփիչ մամուլի ասուլիսը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 5-րդ գումարման խորհրդարանի ամփոփիչ մամուլի ասուլիսը Մայիսի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 5-րդ գումարման խորհրդարանի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Իր խոսքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է օրենսդիր մարմնի՝ 2010-2015 թվականների կատարած աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարել  օրինաստեղծ, քաղաքական եւ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված այլ գործառույթներին։ Ազգային […]

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բերձորի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է Բերձոր՝ քաղաքի ազատագրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Իր ողջույնի խոսքում Արայիկ Հարությունյանն ընդգծել է Բերձորի ազատագրման կարևորությունը շրջափակված Արցախը Հայաստանի Հանրապետության հետ ճանապարհային կապ հաստատելու  գործում: «Այդ ծանր օրերին Բերձորի ազատագրումը դարձավ համազգային նշանակության իրադարձություն, որի շնորհիվ բացվեց Արցախի բնակչության կյանքի ճանապարհը: Ավելին՝ տասնամյակների բաժանումից […]

Սատարում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները սատարում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը` բանակցությունների ճանապարհով: «Խորհրդակցություններ ենք անցկացնում Մինսկի խմբի անդամ Իտալիայի պաշտոնյաների հետ»,- գրել է նա:

Տարածաշրջանի ամենացավոտ հարցը` ԼՂ հիմնախնդիրը, դեռեւս լուծված չէ. Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վյետնամի նախագահ Չյոնգ Տան Շանգի պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանի ամենացավոտ հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է, որը մինչև հիմա լուծված չէ, հայտնում է АПА-ն։ «Մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես միջազգային իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», – հայտարարել է Ալիեւը:

21 տարի

Երեկ մայիսի 12-ին լրացավ ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 21 տարին: Անժամկետ զինադադար է կնքվել 1994 թվականի մայիսի 12-ին: Մինչ այս մայիսի 9-ին Բիշքեքում տեղի էր ունեցել հանդիպում Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, և ստորագրվել էր Բիշքեքյան արձանագրությունը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց […]

Ադրբեջանը փորձում է վերսկսել պատերազմը

Հրադադարը լավագույն լուրն է եղել, որ Ադրբեջանի և Արցախի ժողովուրդն իմացել է, որովհետև հրադադարի ռեժիմին սպասում էին բոլորը, չնայած որ այն պարտադրվել է Ադրբեջանին, նա պարտադրված է եղել գնալ դրան: Այս մասին մի խումբ լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի կնքման պայմանագրին: Հիշեցնենք, որ երեկ լրացավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի