26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Բաղրամյան պողոտայից` սահման.վտանգավոր է /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հորդորում է, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերը չհատեն այն կարմիր գծի սահմանը, որը կարող է առաջացնել ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին լարվածություն: «Հայաստանը ներքին խնդիրներից բացի ունի նաև խնդիրներ, որոնք պայմանավորված են տարածաշրջանային զարգացումներով, այդ թվում խոսքը գնում է բնականաբար Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Այս տեսանկյունից բոլորը հասկանում են , որ […]

Մի քայլ ու կպայթեի…../վիդեո/

Պատերազմի դաշտում ցավն ու զավեշտը հաճախ խառնվում են իրար: Լինում են պահեր, երբ մարդը տարակարծում է՝ լալ թե՞ խնդալ: Այդպիսի մի պատմություն պատմեց սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը մեզ հետ զրույցում: Նա նշեց, որ Արցախ եկած սփյուռքահայերը դժվարանում էին հասկանալ արցախցիների բարբառը ու դա շատ հաճախ սխալ ընկալման պատճառ էր դառնում: Այդպիսի մի թյուր ըմբռնման պատճառով […]

Նաղդալյանի ուղերձը ԵԽԽՎ-ին

    Այսօր, հունիսի 25-ին, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ազատ քննարկման ձևաչափում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եվրոպացի խորհրդարանականներին փոխանցեց 2 կարևոր ուղերձ` ԼՂՀ պատգամավորների կողմից ԵԽ ԽՎ-ի հետ համագործակցության և ՀՀ խորհրդարանի` ,, Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների,, միջազգային հարթակ ստեղծելու նախաձեռնությունները: Մինչ այդ իր ելույթում տիկին Նաղդալյանը հարկ համարեց հակադարձել ադրբեջանցի պատվիրակներից մեկին, ով […]

Ամուսնացած չեմ…փնտրում է Գանձասարում /վիդեո/

Գրիշա Ասրյանը արդեն ութ տարի Գանձասարի եկեղեցու բակ է գալիս իր ձիու՝ Եղնիկի  հետ միասին: Եղնիկը  դարձել է Գրիշայի կյանքի միակ ուրախությունը: Իրեն միայնակ համարող այս տղամարդը բացի հավատարիմ նժույգից ոչ ոքի չի վստահում: Ամեն օր նա Գանձասարի բակ է գալիս հոգում գաղտնի փափագ, ուզում է հանդիպել իր երազանքի կնոջը: “Գալիս եմ եկեղեցու բակը մաքուր […]

ՄԽ համանախագահների լեզվին համահունչ

Ստրասբուրգում շարունակվում են երեկ մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները: Այսօր, հունիսի 23 –ին, ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկման դրվեց Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում զեկույցի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը փոխանցվեց քարտուղարությանը` շեշտադրելով հայկական պատվիրակության դժգոհությունը զեկույցի առնչությամբ: Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև. Հարգելի գործընկերներ, Պարոն Ագրամունտի և պարոն Իվինսկու կողմից մշակված` Ադրբեջանում ժողովրդավարական […]

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Վեհաժողովի ներդրումը կարող է լինել աջակցությունը Մինսկի խմբին

Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել քննարկում ԵԽԽՎ բյուրոյի աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ով իր ելույթը գրավոր ներկայացրել է ԵԽԽՎ-ին՝ կոչ անելով Վեհաժողովին իր ընդունած որոշումներով պահել գործընկերության ոգին , ինչպես նաև, չսրել իրավիճակը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը. «Հարգելի գործընկերներ,     […]

Շուրջ 200 ընտանիքներ ժամանալ են Արցախ

Հունիսի 20-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է Շահումյանիշրջան և դիմավորել Վարդենիս-Մարտակերտ մայրուղով Ռուսաստանից, Ուկրաինայից և ՀայաստանիՀանրապետությունից՝ ամառային հանգիստն անցկացնելու նպատակով Արցախ ժամանած ավելի քան 200ընտանիքի: Նախաձեռնությունը պատկանում է  «Արցախ» հայրենակցական միության նախագահՎարուժան Գրիգորյանին, ով գլխավորում էր հայրենադարձ ընտանիքների պատվիրակությունը: Վարչապետ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, հատուկ շնորհակալություն է հայտնել «Արցախ»հայրենակցական միությանը՝ ի դեմս նախագահ Վարուժան Գրիգորյանի, նման նախաձեռնության համար:Ա. Հարությունյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունի Արցախի ու ծագումով արցախցիների համար: Վարչապետն ընդգծել է, որ նախաձեռնությունն ունի նաև տնտեսական բաղադրիչ, սակայնամենակարևորն արցախցիներին իրենց պատմական հայրենիքի հետ կապելն է: «Մենք շնորհակալ ենք,որ մեր հայրենակիցներն արձագանքել են այստեղ հանգստանալու կոչին, և համոզված ենք, որ սաշարունակական է լինելու»,- ասել է  Ա. Հարությունյանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ հանգստի նպատակով Արցախ ժամանածների մեջ լինելու ենմարդիկ, ովքեր, տարիներ առաջ թողնելով Արցախը, հայրենիք վերադառնալու ցանկություն կունենան: «Ես համոզված եմ, որ այն կյանքը, որ դուք ունեք օտար ափերում, ավելի լավը չէ, քան հայրենի հողում:Վստահ եմ, որ մենք տեսնելու ենք ընտանիքներ, որոնք ժամանակի ընթացքում վերադառնալու ևհաստատվելու են Արցախում»,- եզրափակել է վարչապետը: Իր հերթին «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը, ողջունելովավտոերթի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով վարչապետ Հարությունյանին ջերմընդունելության համար, ասել է. «Ես շատ ուրախ և ոգևորված եմ, որ այսքան մարդ է արձագանքել մերառաջին կոչին: Իսկապես, սա հայրենասիրական մեծ քայլ է, և կարծում եմ՝ ամեն մի հայ պետք է գոնեմեկշաբաթյա հանգիստ անցկացնի իր հայրենի հողում»: Վ. Գրիգորյանը խոստացել է, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:  

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հունիսի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում եւ դրան կից բանաձեւի նախագծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղ գտած անընդունելի ձեւակերպումների հետ:   Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի […]

Մոսին տեղափոխվեց Երեւան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝  Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:  ՀՀ ԶՈԻ գլխ. շտաբի պետի՝ այլևս նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի