17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու հանձնառությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Էնդրիուն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստան և Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ և նշել, որ դրա շրջանակում հանդիպումներ են ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, հան դիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, […]

Համանախագահները մեկնել են Բաքու` քննարկելու ԼՂ կարգավորման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ մեկնել են Բաքու` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկելու Ադրբեջանի իշխանությունների հետ: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր Բաքվում հանդիպումներ կլինեն նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Կողմերի պատրաստակամության և կամքի առկայության պարագայում բանակցային կարգավորումը հնարավոր է»,- նշել է […]

Ղարաբաղը մերն է. ֆրանսահայը չի էլ կասկածում /վիդեո/

Ֆրանսահայ Վարդգես Հաբրոյանը աշխարհի շատ վայրերում է եղել, սակայն Արցախ առաջին անգամ է գալիս: Henaran.am-ի հետ զրույցում նա չթաքցրեց հպարտությունն ու զարմանքը: “Պատերազմից հետո այս տեսակ գեղեցիկ չէի պատկերացնում: Իսկապես որ, Ղարաբաղը մերն է”,-ասաց նա:  Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Սև խավիարի արտադրությունը դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերից մեկը. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին շվեյցարահայգործարար Վարտան Սերմակիսի հետ այցելել է Մարտակերտի շրջան և ծանոթացելտնտեսական մի շարք խոշոր ծրագրերի ընթացքին: Թրղի գետի վրա կառուցված և վերջինօրերին գործարկված «Թրղի-3»՝ 5 մեգավատ հզորությամբ փոքր ՀԷԿ-ի պայմաններինծանոթանալով՝ վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ: «Այս նոր փոքր ՀԷԿ-ը կհամարեի մեր հերթական ձեռքբերումն Արցախի էներգետիկինքնաբավության աստիճանը բարձրացնելու ճանապարհին: Ողջունելի է, որ մասնավորհատվածը մեծապես ընդգրկված է այդ ռազմավարական գործում: Դրա վառ օրինակը Վ.Սերմակիսի նշանակալի մասնակցությունն է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ում»,- ասել է Ա.Հարությունյանը:  Կառավարության ղեկավարն այցելել է նաև Մատաղիսում գործող՝ սև խավիարիարտադրամաս, որը հիմնվել է շվեյցարահայ գործարարի ներդրումով: Ընկերությանպատասխանատուները վարչապետին ու սեփականատիրոջն են ներկայացրել կատարվածաշխատանքը և հետագա ծրագրերը: Ըստ նրանց՝ շաբաթներ առաջ տեղադրվել է առաջինձկնկիթը, մոտ 3 տարի անց վաճառքի կհանվեն ձկան, իսկ 5 տարի հետո` սև խավիարի առաջինխմբաքանակները: «Կառավարության ուշադրությունը սևեռված է առաջնահերթորենսահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա: Դրա ապացույցներից մեկն այս հավակնոտծրագիրն է, որը ոչ միայն ապահովելու է բազմաթիվ աշխատատեղեր հատկապես շրջակագյուղերի բնակիչների համար, այլ նաև դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերիցմեկը: Մենք միշտ պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել նմանատիպձեռնարկումներին, առավել ևս, որ այն օտարերկրյա ներդրման արդյունք է»,- շեշտադրել էվարչապետը: Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև սահմանամերձ Թալիշի դաշտերում, որտեղ«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամն արդի տեխնոլոգիաներով մշակում էգարնանացան մի շարք կուլտուրաներ: Վարչապետը գյուղատնտեսության ոլորտիպատասխանատուների հետ տեղում քննարկել է հիմնադրամի ծրագրի ընթացքին վերաբերողորոշ հարցեր՝ տալով համապատասխան հանձնարարականներ դրա արդյունավետությանբարձրացման ուղղությամբ:

Դիտարկում է անցկացվել

Հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից […]

՛՛Մեծ մամա, դու ճիշտ չէիր՛՛.հուզիչ պատմություն/վիդեո/

Երկու տասնյակից ավելի գիտական գրքերի հեղինակ Վարդան Դևրիկյանը՝ Ղարաբաղյան հակամարտության տարիներին վայր էր դրել գրիչը և զենք էր վերցրել: Դևրիկյանը թղթին է հանձնել պատերազմի դաշտից մնացած թանկ ու կարևոր հիշողությունները:Գրականագետի դիտարկմամբ պատերազմի ցավը անհնար է մոռանալ և դեռ կան բաց էջեր, որոնք լրացնելու համար ժամանակը միշտ սուղ է: ՛՛ Խորհրդային քաղբյուրո գրած նամակներում անգամ մենք […]

Հակամարտության համապարփակ լուծումն անհնարին է առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման. Ջեմյս Ուորլիք. Azatutyun.am

«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել՝ եթե դրանում ներառված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը», – լրագրողների հետ հանդիպմանն այսօր Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքը, գրում է Azatutyun.am-ը: Նրա խոսքով՝ համապարփակ կարգավորումը «ներառում է նաև կարգավիճակի հարցը, և այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես այդ համապարփակ կարգավորման […]

Հակառակորդը կրակ է բացել ականանետերից եւ նռնականետերից

  ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60մմ ականանետերից եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, […]

Մամեդյարովն ու Լավրովը կքննարկեն ղարաբաղյան հիմնահարցը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 17-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Մամեդյարովն այսօր հանդիպում կունենա իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում երկկողմանի հարաբերություններին զուգահեռ նրանք կքննարկեն նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները:  

Լեռնային Ղարաբաղը ռազմական լուծում չի ունենա. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էրիկ Ռուբինը հայտարարել է, որ բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նա նշել է, որ ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է ԼՂ հակամարտության արդար, խաղաղ եւ կողմերի համար շահավետ կարգավորման վրա: «Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում չի լինելու: Այլ լուծումներ չարժե նույնիսկ դիտարկել»,- ասել է նա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի