27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սև խավիարի արտադրությունը դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերից մեկը. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին շվեյցարահայգործարար Վարտան Սերմակիսի հետ այցելել է Մարտակերտի շրջան և ծանոթացելտնտեսական մի շարք խոշոր ծրագրերի ընթացքին: Թրղի գետի վրա կառուցված և վերջինօրերին գործարկված «Թրղի-3»՝ 5 մեգավատ հզորությամբ փոքր ՀԷԿ-ի պայմաններինծանոթանալով՝ վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ:

«Այս նոր փոքր ՀԷԿ-ը կհամարեի մեր հերթական ձեռքբերումն Արցախի էներգետիկինքնաբավության աստիճանը բարձրացնելու ճանապարհին: Ողջունելի է, որ մասնավորհատվածը մեծապես ընդգրկված է այդ ռազմավարական գործում: Դրա վառ օրինակը Վ.Սերմակիսի նշանակալի մասնակցությունն է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ում»,- ասել է Ա.Հարությունյանը: 

Կառավարության ղեկավարն այցելել է նաև Մատաղիսում գործող՝ սև խավիարիարտադրամաս, որը հիմնվել է շվեյցարահայ գործարարի ներդրումով: Ընկերությանպատասխանատուները վարչապետին ու սեփականատիրոջն են ներկայացրել կատարվածաշխատանքը և հետագա ծրագրերը: Ըստ նրանց՝ շաբաթներ առաջ տեղադրվել է առաջինձկնկիթը, մոտ 3 տարի անց վաճառքի կհանվեն ձկանիսկ 5 տարի հետո` սև խավիարի առաջինխմբաքանակները: «Կառավարության ուշադրությունը սևեռված է առաջնահերթորենսահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա: Դրա ապացույցներից մեկն այս հավակնոտծրագիրն է, որը ոչ միայն ապահովելու է բազմաթիվ աշխատատեղեր հատկապես շրջակագյուղերի բնակիչների համար, այլ նաև դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերիցմեկը: Մենք միշտ պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել նմանատիպձեռնարկումներին, առավել ևս, որ այն օտարերկրյա ներդրման արդյունք է»,- շեշտադրել էվարչապետը:

Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև սահմանամերձ Թալիշի դաշտերում, որտեղ«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամն արդի տեխնոլոգիաներով մշակում էգարնանացան մի շարք կուլտուրաներ: Վարչապետը գյուղատնտեսության ոլորտիպատասխանատուների հետ տեղում քննարկել է հիմնադրամի ծրագրի ընթացքին վերաբերողորոշ հարցեր՝ տալով համապատասխան հանձնարարականներ դրա արդյունավետությանբարձրացման ուղղությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ