26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հակամարտության համապարփակ լուծումն անհնարին է առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման. Ջեմյս Ուորլիք. Azatutyun.am

«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել՝ եթե դրանում ներառված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը», – լրագրողների հետ հանդիպմանն այսօր Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքը, գրում է Azatutyun.am-ը:

Նրա խոսքով՝ համապարփակ կարգավորումը «ներառում է նաև կարգավիճակի հարցը, և այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես այդ համապարփակ կարգավորման մի մաս»: 

Համապարփակ կարգավորման տարրերից մեկը, ըստ Ուորլիքի, պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը․ – «Սա կետերից մեկն է, ու բանակցությունների տարր»:

Ռուսաստանյան «Վեդեմոստի» պարբերականին օրերս տված հարցազրույցում Ջեյմս Ուորլիքը, ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք մինչև հակամարտությունը չէին մտնում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի մեջ, պատասխանել էր, թե այս տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ համալիր կարգավորման շրջանակում․ – «Այստեղ հարկավոր է չկենտրոնանալ մեկ տարրի, կամ մեկ սկզբունքի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան և այլ գործոններ: Ուստի մենք միշտ խոսում ենք համալիր կարգավորման մասին»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ