26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, լիագումար նիստին նորընտիր խորհրդարանի հավանությանը կներկայացվի կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` Աշոտ Ղուլյանը  հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա հունիսի 10-ին` ժամը 11:00-ին:

Այնուհետեւ խորհրդարանի նախագահը  խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել է խորհրդարանում այլ երկրների հետ բարեկամական խմբերի վերաձեւավորման եւ քաղաքական գործունեության հետ կապված հարցեր:

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ