19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գարին կմթերվի 105 դրամով.ԼՂՀ վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ,  հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված  բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի  ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել` բերքը հրդեհներից ու մկնանման կրծողներից պաշտպանելու և անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հատկապես Մարտունու և Հադրութի շրջաններում բերքահավաքը սկսել այն դաշտերից, որտեղ արդեն երևում են  մկնանման կրծողներ:

«Բավարար եմ գնահատում շրջաններում տարվող հակահրդեհային աշխատանքները և պահանջում եմ նույն ոճով  դրանք  շարունակել նաև նախալեռնային և լեռնային գոտիներում, իսկ հնձի ավարտից անմիջապես հետո՝ դաշտերը մաքրել և նախապատրաստել հաջորդ ցանքսին»,- նշել է վարչապետը:

Գյուղնախարար Ա. Խաչատրյանի խոսքով`  հանրապետությունում արդեն հնձվել է գարու շուրջ 400 հեկտար ցանքատարածություն՝ 31 ցենտներ նախնական միջին բերքատվությամբ: Գարու ակնկալվող մոտ 45 հազար տոննա բերքն ընդունելի գներով մթերելու հարցը խորհրդակցության հիմնական թեման էր, մանավանդ, որ Արցախի և Հայաստանի հանրապետություններում դրա պահանջարկը քիչ է՝ ցորենի համեմատությամբ:

Անդրադառնալով գարու մթերման հնարավոր գնին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Բանակցություններ են տարվում Հայաստանի Հանրապետության՝  գարի մթերող խոշոր ընկերությունների հետ` Արցախից արտահանվող գարին անցած տարվա գնով՝ 115 դրամով ընդունելու համար: Բացի դրանից, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» պահեստներում գարին կընդունվի 105 դրամով, ինչը նշանակալի աջակցություն կլինի արտադրողներին: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող  հողօգտագործողները կարող են փոխանակման եղանակով պայմանավորվածություններ ձեռք բերել հիմնադրամի հետ»:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև գյուղտեխնիկայի բավարար քանակի ապահովման և խոտհարքի  կազմակերպման հետ կապված հարցեր: Ցորենի գնի ձևավորման հարցում պետական միջամտության չափը կորոշվի ավելի ուշ` բերքահավաքի մեկնակից  և շուկան ուսումնասիրելուց հետո:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ