20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Մենք ունենալու ենք անկախ և տնտեսապես հզոր Արցախ. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը մշտապես Արցախի կողքին է: Այս մասին Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հավելել, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է լինել Արցախի կողքին: «Թշնամու կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը մեզ ավելի համախմբված ու միասնական դարձրեց, որի արդյունքում մենք ապահովվեցինք մեր հաղթանակը: Այո՛, Արցախի շուրջ մեկ անգամ ևս միավորեց համայն հայությունև և […]

Արցախում` Եռատոն է /ֆոտո/

Մայիսյան Եռատոնին նվիրված` տոնական միջոցառումներն Արցախում մեկնարկել են վաղ առավոտից: Մայրաքաղաք Ստեփանակերտում առաջինը տոնի մասին ազդարարել են ՊԲ զինվորներն, ովքեր հանդիսավոր կերպով անցել են Ստեփանակերտի գրեթե բոլոր փողոցներով, որին հաջորդել է մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ հայկական երկու պետությունների բարձագույն ղեկավարությունը ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հուշահամալիրի […]

Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին /ֆոտո/

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների […]

Հերոս էր, գերի չէր…

Հովիկ Չարխչյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Նայեք այս լուսանկարի համեստ, խելացի տղային: Սա մեր հերոսն է: Մեր պատիվը: Մեր արժանապատվությունը: Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն է, ում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշան: Կռվեց մինչև վերջին փամփուշտը, իսկ հետո իրենց պայթեցրեց […]

Մենք ինչ-որ բանից չենք վախենում. Էդվարդ Նալբանդյան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողներին հայտնել է, որ  երեկ Արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում հստակ ասվել է այն, ինչ որ ասվել էր դրանից առաջ: «Այն է, որ այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ, որոնք վերաբերում են, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որ […]

Նման բան չի կարող լինել, ես հերքում եմ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն առաջարկում է այս իրավիճակում քիչ շրջանառել տեղեկություններ, որոնք իրականության հետ կապ չունեն: Անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է լինելու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Ես հերքում եմ: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»: Նա նկատեց, որ հակառակորդը շարունակում է ղարաբաղաադրբեջանական […]

Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. Սեյրան Օհանյանը՝ Արցախի ճանաչման մասին

Այսօր  Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով հարցին, թե Արցախի Հանրապետության ճանաչումն Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի չի հանգեցնի, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունն իրականացնում է այն ողջ խնդիրը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աստիճանաբար ճանաչման տանելուն: Այդ դիվանագիտական աշխատանքը շատ նուրբ, հետևողական աշխատանք է իր մեջ պարունակում, […]

Հիվանդ ազատամարտիկները չեն ուզում լքել դիրքերը /վիդեո/

Բժիշկ լինելը սովորական մասնագիտություն չէ, այլ կրոն, առաքելություն: Բժիշկը այն մարդն է, ով ի զորու է վերականգնել ամենակարևորը՝ առողջությունը: Ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայի պատճառած վերքերը դեռ թարմ են: Բժիշկների անսահման նվիրումի արդյունքում բազմաթիվ երիտասարդ կյանքեր փրկվեցին: Սահմանին, սակայն ընթանում է դանդաղ պատերազմը: Բազմաթիվ կամավորներ զինվորների կողքին սահման են պահում: Կամավորների մեջ բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող […]

Պատերազմ մակաբույծ տեսակի դեմ /վիդեո/

Այսօր Հաղթանակի տոնն է: Աշխարհը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը: Հայերիս համարը այս տոնը եռատոն է կոչվում` հաղթանակները Մեծ Հայրենականում, Շուշիում, նաեւ հայկական բանակի կազմավորումը: 1992 թ.-ի մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը: Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում:  Այն դարձավ իրական հաղթության տոն, սկսվեց գրվել  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի