20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ոստիկանի համազգեստով դիվերսանտը «կտրել է» կամավորականների ճանապարհը

Մայիսի 5-ին բուժանձնակազմից կազմված կամավորների մեքենան ԼՂՀ Ֆիզուլիի հատվածում նկատել է ոստիկանի համազգեստով մի տղամարդու, ով մեր տղաներին նկատելուց անմիջապես հետո ակնհայտ տագնապով խուսափել է հարց ու պատասխանից: Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը շփման գծից:  Կամավորների բնորոշմամբ`  կասկածելի տղամարդը «ճարպկորեն ճողոպրել է»: Կամավորները տեսանկարահանել են այդ պահը: Այս պահին փորձում են տեսանյութը վերծանել :

ԼՂՀ ԱԺ նախագահը Ռուբեն Մելիքյանին ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Շուշիում մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի առաջին Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի գործունեությունը եւ իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել նրան՝ ՄԻՊ ինստիտուտի ձեւավորման համար: Աշոտ Ղուլյանը նոր օմբուդսմենին ներկայացնելիս մասնավորապես ընդգծել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ […]

Երաշխիքներ` հրադադարի եռակողմ վերահաստատման համար

Երեւանի եւ Ստեփանակերտի պաշտոնական հայտարարությունները փոխլրացուցիչ են ըստ էության եւ նպատակաուղղված ձեւով նույն ճանապարհներն են անցնում։ Ամեն պատեհ առիթով հղում  է կատարվում 94-ի հրադադարին, ածանցելով այն ամրագրող եւ ապա վերահաստատող փաստաթղթերը: Պարզ է, որ այդ փաստաթղթերին հղում կատարելով հիշեցվում է աշխարհին, որ արցախյան պատերազմի հրադադարը կնքվել է նաեւ Ստեփանակերտի մասնակցությամբ եւ ստորագրությամբ: Այս պայմաններում բանակցային […]

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ-ի նոր որոշումը կգործի Արցախի բոլոր բնակիչների համար

Հետևելով նախօրեին հրապարակած հայտարարությանը և խրախուսվելով հանրային աջակցությամբ, Ղարաբաղ Տելեկոմը հայտարարություն է տարածել, որ երեկ` մայիսի 4-ին կայացրել է որոշում, որը  կգործի Արցախի բոլոր բնակիչների համար: «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ՝ չեղարկվելու են բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը՝ պայմանավորված առկա իրավիճակի հետևանքով նրանց ունեցած դժվարություններով: Թեև ընկերության և բաժանորդների միջև կնքված պայմանագրերը նախատեսում […]

«Հակառակորդը իրեն սանձարձակ է պահում». ականանետերը նորից գործի դրվել

ԼՂՀ հանրապետության Մարտունի հենակետային դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրկին  անգամ խախտել է հրադադարի ռեժիմը և կիրառել ականանետեր: Այս մասին հաղորդում է Արցախում գտնվող Henaran.am-ի թղթակից Լուսինե Ղազարյանը: «Ականանետերը պայթում են դիրքերից մոտ 500 մետր հեռավորության վրա: Հայ սահմանապահները առայժմ ձեռնպահ են մնում պատասխան գործողություններից», -հաղորդում է մեր թղթակիցը: «Հակառակորդը իրեն սանձարձակ է պահում, բայց գիտի, որ […]

Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Արցախի ու Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝  գերտերություններին ու հատկապես  Ռուսաստանին  ձեռնտու չէ, որ Արցախի ու Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն: ‹‹Բազմիցս  նշել եմ՝ բացառում եմ լայնամասշտաբ ռազմական  գործողությունների վերսկսումը: Դա ձեռնտու չէ գերտերություններին՝ հատկապես  Ռուսաստանին: Տնտեսական կենտրոններ կան, աշխարհաքաղաքական շահեր…  Ռուսաստանին գուցե ձեռնտու լինեն փոքրիկ ռազմական բախումները՝ զենք վաճառելու հնարավորությունն ու ազդեցության լծակները պահպանելու համար, […]

Աջակցություն հերոսներին եւ նրանց ընտանիքներին /ֆոտո/ /վիդեո/

Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն համայնքի բնակիչ 20- ամյա Արմենակ Առուստամյանը, ով 2015 թվականի դեկտեմբերի 20-ին Հադրութում վիրավորվել էր հակառակոդի կողմից արձակված նռնականետից այսօր իր բուժումն է ստանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպխիտալում: Երբ օրեր առաջ լրատվամիջոցները սկեցին խոսել վիրավոր զինվորի մասին, որտեղ արծածվում էր վերջինիս ընտանիքի սոցիալական վիճակը Ֆրանսիայի Շաղվյո- Շավանյոի հայկական համայնքի կողմից գումար է […]

«Ամեն արցախցի երազում է, որ Հայաստանն ընդունի Արցախի անկախությունը»

‹‹Ապրիլի երկուսից հետո ՀՀ նախագահը խոսել է ԼՂՀ ճանաչման մասին: Այս մեսիջներն ուղղված են եղել ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ողջ հայությանը: Կարծում եմ՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պիտի ներկայացնեին ոչ թե երկու պատգամավոր, այլ բոլոր պատգամավորները››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:   […]

Մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը զինծառայության ստաժում կհաշվարկվի կրկնակի չափով. ԼՂՀ ԱԺ

Այսօր մայիսի 5-ին  տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ԼՂՀ Ազգային ժողովը ընդունել է մի շարք որոշումներ եւ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծեր: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, կսահմանվեն տրանսպորտային […]

Մոսկվան հույս ունի, որ ԼՂ հիմնախնդրի կողմերը խելամիտ վարք կդրսեւորեն․ Պեսկով

Մոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել փխրուն հրադադարը։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։ Անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագծի եզրակացությանը հավանության տալուն՝ Պեսկովն ասել է․ «Ոչ, դա չի քննարկվել Մոսկվայի հետ։ Մենք շատ ուշադիր հետևում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի