29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատերազմ մակաբույծ տեսակի դեմ /վիդեո/

Այսօր Հաղթանակի տոնն է: Աշխարհը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը: Հայերիս համարը այս տոնը եռատոն է կոչվում` հաղթանակները Մեծ Հայրենականում, Շուշիում, նաեւ հայկական բանակի կազմավորումը: 1992 թ.-ի մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը:

Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում:  Այն դարձավ իրական հաղթության տոն, սկսվեց գրվել  հայ ժողովրդի մի նոր պատմության էջ: Հայրենական մեծ պատերազմի վետերանների երբեմնի հիշողությունները վերստին կենդանանում են այսօր՝ մայիսի 9-ին՝  գարնան  զարթոնքի հետ,Արցախյան հաղթանակի հետ:

Այսօր Հաղթանակի օրվան միջոցառումներ կկայանան Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Henaran.am-ը շնորհավորում է բոլորին՝ Հաղթանակի տոնի կապակցությամբ: Թող այսուհետ աշխարհի ոչ մի անկյունում կրակոցներ չհնչեն, թող խաղաղության աղավնիները միշտ հայոց երկնակամարից անպակաս լինեն: Թող հաղթանակի հպարտությամբ խաղաղվեն մեր բոլոր նահատակների հոգիները, թող պատասխանատու եւ սթափ լինեն Հայաստանի բոլոր քաղաքացիները` գիտակցելու, որ հաղթանակը սոսկ վերապրում չէ, այն մեր զավակների անգին արյան գինն ունի եւ ամեն օր ձեռք է բերվում եւ պաշտպանվում մեզանից ամեն մեկի ջանքի շնորհիվ: Որպեսզի ՀՀ քաղաքացին հաղթած լինի ոչ միայն հակառակորդի դեմ պատերազմը, որ հաղթահարվի սոցիալական անարդարության, աղքատության, կոռուպցիայի, հաբռգած ու փուճ` մակաբույծ տեսակի դեմ պատերազմը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ