15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիվանդ ազատամարտիկները չեն ուզում լքել դիրքերը /վիդեո/

Բժիշկ լինելը սովորական մասնագիտություն չէ, այլ կրոն, առաքելություն: Բժիշկը այն մարդն է, ով ի զորու է վերականգնել ամենակարևորը՝ առողջությունը:

Ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայի պատճառած վերքերը դեռ թարմ են: Բժիշկների անսահման նվիրումի արդյունքում բազմաթիվ երիտասարդ կյանքեր փրկվեցին:

Սահմանին, սակայն ընթանում է դանդաղ պատերազմը: Բազմաթիվ կամավորներ զինվորների կողքին սահման են պահում: Կամավորների մեջ բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող երկրապահներ կան:

Արագածոտնի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ` Վարուժան Հակոբյանի նախաձեռնությամբ այս օրերին մի խումբ բժիշկներ սանիտարահիգենիկ ստուգումներ են կատարում  ԼՂՀ հենակետային դիրքերում և զորամասերում:

«Ազատամարտիկների մեջ բազմաթիվ տարեց մարդիկ կան, ովքեր նաև մի շարք հիվանդություններ ունեն,մեք մեզ հետ նաև դեղորայք և անհրաժեշտ բժշկական պարագաներ ենք բերել: Ամեն դեպքում զարմացնում և հիացնում է հայ մարդու ոգին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին զինվորական բժիշկ,   վիրաբուժ Գրիգոր Խաչատրյանը:

Նախկին զինվորական բժիշկ, գնդապետ, նախաձեռնող խմբի ղեկավար Վարուժան Հակոբյանն էլ ընդգծեց, որ բոլոր հայերի նման իրենք ևս ունեն իրենց առաքելությունը սահմանագծին:

Հիվանդ ազատամարտիկները չեն ուզում լքել դիրքերը: Նրանք համառորեն պնդում են, որ միայն դեղ ունենան կդիմանան:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ