23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի ՊԲ-ից հայտնում են

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: «ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն […]

Ես թուրքի մերը. Ջերմուկի Համոն նշում է

«Արցախի անկախությունը համաժողովրդական տոն է ու բոլորիս համար թանկ ձեռքբերում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր` սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրվա առիթով, ասաց լեգենդար հրամանատար, ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո): Հրամանատարը ընդգծում է այդ անկախությունը նվաճվել է զոհերի ու պայքարի գնով.«Ինձ համար կարևոր է նաև դեռ սպասվելիք փուլը: Պետք է ձգտենք, որ աշխարհը […]

Քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի օրինական որոշումը. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացանք, որ ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ: 26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, […]

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը մասնակցել են Արցախի հռչակման 26-րդ տարեդարձի միջոցառումներին

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի […]

Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ.Սերժ Սարգսյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը: Պատերազմի կրակների և ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ և աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով և վերջապես՝ իր կազմակերպված հասարակությամբ: Հասարակություն, որ հավատարիմ է իր ազգային […]

ԱԳ նախարարների հանդիպման մասին տեղեկություններ չկան․ Զախարովա

Նախօեին լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ- ադրբեջանական շփման գծում մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կրակոցներին, նշել է, որ փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ տեղում գնահատելով իրավիճակը:  Զախարովան նշել է, որ Ռուսաստանն ավանդաբար հակամարտության սրման կամ լարման շրջաններում մշտապես կողմերին կոչ է արել հանդես բերել հավասարակշռված մոտեցում, որի որի նպատակը […]

ԵԱՀԿ դիտարկման ժամանակ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. ՀՀ ԱԳՆ

Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում հակառակորդի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը: «Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ»,- Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բաայանը: Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:

Արցախի ԱԺ նախագահը կանադական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 30-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ-Շաֆիին եւ Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենթին ու Ռեյչել Հարդերին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է ԱՄՆ-ում եւ Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարեւորել է Կանադայի հետ կապերը, դրանք համարելով պահանջված ԱՀ […]

«Անտառի պոպոքով կապրեն…».հրավեր Արցախից/տեսանյութ/

«Նայե’ք, նկարե’ք…եկեղեցին է, այն կողմում` Հայաստանը…»Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության Բերդաձոր ենթաշրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ Արսեն Սևումյանը: Իր հայրենի հողին հավատարիմ Արսեն Սևումյանը ընդգծում է.«Ապրում եմ մեր պապենական տանը: Մարդը որտեղ ծնվում է` այնտեղ էլ պետք է մեռնի: Մարդիկ կան, որ Հայաստանում ապրում են ավտոտնակներում: Թող գան Բերդաձոր, այստեղ գոնե անտառի պոպոքով կապրեն, […]

ԱՀ եւ ՀՀ օրենսդիրներն ամփոփել են երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում օգոստոսի 29-ին շարունակվել են ԱՀ խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքները, որոնք համակարգել են հանձնաժողովների նախագահներ Ռուսլան Իսրայելյանը եւ Գագիկ Մինասյանը: Քննարկմանը խորհրդարանականներն անդրադարձել են Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) գործունեության օրենսդրական կարգավորումների առանձնահատկություններին, ԱԺ-ՀՊ համագործակցության իրավակարգավորումներին, խորհրդարանի վերահսկողական գործառույթի արդյունավետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի