22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Նոր պատերազմում Բաքուն Արցախի ու ՀՀ–ի դեմ կիրառելու է նորագույն զենքեր

Ադրբեջանական ԶԼՄ–ները տեղեկություն են տարածել, որ Ադրբեջան են մատակարարվել իսրայելական արտադրության նոր սերնդի Spear MK2 ավտոմատ կառավարմամբ ականանետեր։ Այդ զենքն արտադրվել է Elbit Systems–ի կողմից։ Այդ ականանետերը ADEX ցուցահանդեսի ժամանակ տեղադրվել էին SandCat զրահամեքենաների վրա. ի դեպ` Ադրբեջանը նախորդ տարի արդեն գնել էր այդ մեքենաներն Իսրայելից։ Նոր ականանետերն կարողանում են խոցել թիրախները կառավարվող Spear ականներով`մինչև […]

Արցախի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ըստ հրամանագրի՝ հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

«Դուք մենակ չեք» ծրագրի նախաձեռնողներն այցելեցին Մատաղիսի պաշտպանական շրջան

«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի միության «Դուք մենակ չեք» բարեգործական նախաձեռնությունը, ՀՀ Նախագահի դրամաշնորհի շնորհիվ, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, Եռօրյա այցով գտնվում էր Արցախ աշխարհի Մատաղիսի պաշտպանական շրջանում:   Սեպտեմբերի 4-ին, ՂՊՎ ակտիվիստները, Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների ծնողների և  ժողովրդական երգերի կատարողներ Արման Կարապետյանի, Սուսաննա  Վարդանյանի և ասմունքով Տարոն Գրիգորյանի հետ միասին, Երևանից […]

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը

Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը:  Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով եւ ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:

Այսօր տեղի կունենա Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը

Արցախում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղի կունենա Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը, հայտնում է Արցախպրեսը։ Նշենք, որ պաշտոնի ստանձնման  օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում, նորընտիր նախագահը պետք է ձեւավորի կառավարություն եւ հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերության նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում էր կառավարության ձեւավորմանը: Կառավարության կազմավորումից հետո եւս 20-օրյա […]

Արցախի զինվորական ղեկավարությունը պատրաստ է տարածքներ տալ, եթե. Հրապարակ

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը գաղտնիք չի համարում, որ ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ ռազմական բալանսը խախտված է, Ադրբեջանն ավելի հզոր սպառազինություն ունի, քան մենք։ Եվ դա այդպես է 1992 թվականից ի վեր։ Բայց նա գաղտնիք համարեց այն, թե մենք այս տարիներին որքանով ենք կրճատել այդ տարբերությունը՝ հօգուտ մեզ։ Նշեց, […]

Արցախում մեծ պայթյուն է լինելու. Հայկական Ժամանակ

Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով կարևոր իրադւսրձություն է տեղի ունենալու, բայց թե ինչ, շատ դժվար է կանխատեսել։ Փաստ է, որ Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսներ են խմորվում, որոնք տարբեր դերակատարներ ու­նեն ի դեմս ԱՄՆ֊ի, ԵՄ-ի և Ռուսաստանի։ Սրանցից յուրաքանչյուրն այդ պրոցեսներում սեփական շահն ունի, իսկ Հա­յաստանի համար դրանց առանցքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է: երեկ հայտնի դարձավ, որ […]

Չավուշօղլուն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին միասնաբար հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում: Թուրքական «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Չավուշօղլուն հայտնել է, որ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ […]

«Թուրքիան ու Ադրբեջանն ունեն գաղտնի համաձայնագիր Արցախում պատերազմի վերսկսման դեպքում» (տեսանյութ)

2017 թ. հունիսի 7-ին իրաքյան Քուրդիստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին հանդիպել է քրդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի օրը՝ սեպտեմբերի 25: Իսկ նոյեմբերի 6-ին տեղի կունենան խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Քրդստանի ստեղծման և սրա հետ կապված հայաստանյան դիրքորոշման, ինչպես նաև Արցախի ու քրդական պետության ստեղծման կապի, ընդհանրությունների մասին Henaran.am-ը […]

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը

Ս. թ. օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպությունում  (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ կողմից պատրաստված փաստաթուղթը, որը ներկայացնում է Արցախի մեկուսացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։ Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով՝ https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N17/266/56/pdf/N1726656.pdf?OpenElement։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է զարգացման իրավունքը, որն ամրագրված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի