29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չավուշօղլուն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին միասնաբար հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում:

Թուրքական «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

Չավուշօղլուն հայտնել է, որ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է, թե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում Ադրբեջանին  և Վրաստանին  հետաքրքրող հարցերում ինչպես կարող են միասնաբար հանդես գալ:

«Մենք Նյու Յորքում միասին կընգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանականերում»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ