23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՐՑԱԽ

Մեր հողերը վերադարձնելու ենք. Սերգեյ պապը վստահեցնում է/տեսանյութ/

«Մեր տերիտորյան դեռ լրիվ չի վերադարձվել: Մեր պատմական հողերը, որ պատկանել են Արցախի ժողովրդին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության Բերդաձորի ենթաշրջանի Մեծշեն գյուղի բնակիչ Սերգեյ Ավետիսյանը: Ավետիսյանը ընդգծում է.«Մեր հողերը վերադարձնելու ենք, իմացեք հայերը խոսք են տվել՝ կամ մահ, կամ ազատություն: Ես սպասում եմ այդ օրվան»: Մանրամասները՝ տեսանյութում:

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Աբխազիայի ԱԳ նախարարին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 28-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Աբխազիայի հետ հարաբերությունները զարգանում են բնական ձեւով, ինչի վկայությունն են խորհրդարանական պատվիրակությունների փոխադարձ այցերն ու հանդիպումները:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբխազիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, […]

Ազգային ժողովի վերահսկողական գործառույթին վերաբերող հարցերն ԱՀ եւ ՀՀ խորհրդարանականների քննարկման օրակարգում

Օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանձնաժողովների համատեղ աշխատանքները միջխորհրդարանական համագործակցության կարեւորագույն բաղադրիչներն են, որոնց […]

Անզիջում պայքար է ընթանում

«Ադրբեջանը հստակ որոշել է ՝ ԼՂ-ն ինքնավարություն կստանա միայն Ադրբեջանի կազմում. ադրբեջանցիները չեն ուզում, որ ԼՂ անկախությունը ճանաչվի: Իսկ հայկական կողմը որոշել է՝ ԼՂ-ն պետք է լինի անկախ. ստացվում է՝ այս կոնֆլիկտի մեջ երկու տարբերակ կա, որոնք իրարից շատ-շատ են տարբերվում: Երկու կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների», – Henaran.am- ի հետ զրույցում այսպիսի տեսակետ […]

Ադրբեջանը արհամարհում է

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ եթե նոր կոնֆլիկտ հասունանա Ղարաբաղի հարցով, ապա Ադրբեջանը կրկին  կարհամարհի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, ինչպես և միշտ է արել: Henaran.am-ի հետ զրույցում Մանվել Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանը շատ կախյալ երկիր է, մշտապես ունի գերտերությունների «դաբրոն» ստանալու կարիք, և հիմա էլ քանի որ այդ թույլտվությունը չկա, նաև այս պատճառով […]

Ամերիկացի նախորդ համանախագահը այս նույն տեքստը դեռ 2014-ին էր հնչեցրել

Ղարաբաղյան խնդրից ու դրա կարգավորման ընթացքից պրիմիտիվ տեղեկացված մարդու համար Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարությունը որևէ էմոցիա չի առաջացնում։ Պատճառն առավել քան պարզ է, այդ տեքստում չկա որևէ նոր բան, որ ասվեց կամ առաջարկվեց։ Տարիներ շարունակ հենց այդ տեքստն է եղել հայտարարությունների բովանդակությունը։ Մենք կարդացել ենք, արել հետևություններ ու շարունակել ապրել և աշխատել։ Այժմ […]

Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում. Կարեն Միրզոյան

Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերին։   «ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում և հանդիսանում են բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում։   Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ հայտնի է և մնում է անփոփոխ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել, եթե […]

Թալիշում շինարարությունը ակտիվ փուլում է

Միանգամից մի քանի շինարարական ընկերություններ Թալիշ գյուղի տարբեր հատվածներում հիմնանորոգման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Երբեմնի հարուստ ավանդույթներ և կարևոր նշանակություն ունեցող այս գյուղը ոտքի է կանգնում: Facebook-յան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանն ու ներկայացրել լուսանկարներ:  

Հրապարակած կետերը չեն կարող լուրջ և հեռանկարային ազդեցություն ունենալ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի` արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հրապարակած հիմնական կետերը ուղղակիորեն արտացոլում են ԱՄՆ և ՌԴ միջև հարաբերություններում առկա լարվածության խորացման միտումը և թերևս ոչ ավելին. Դրանք ըստ էության չեն կարող ունենալ որևէ լուրջ և հեռանկարային ազդեցություն հակամարտության կարգավորման հարցում` մի քանի հիմնական պատճառներից ելնելով. 1. Նախ` Հոգլանդի հրապարակած կետերը արտահայտում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի