22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Թուրք փռելով եկավ ու ծնկեց. տիկին Արևհատը հուզվեց /տեսանյութ/

«Իմ որդիները երեքով կռվել են Բերդաձորում: Միջնակ տղաս՝ Արմենը շատ ուժեղ է կռվել: Նկարել են, թե ինչպես է Շուշվա սարերից թուրք փռելով իջել ու եկել Բերդաձորը ազատագրել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, Շուշիի տարածաշրջանի Բերդաձորի ենթաշրջանի Մեծշեն գյուղի բնակչուհի Արևհատ Չալյանը: Տարեց կինը հիշում է, որ Բերդաձորը ազատագրելուց հետո տղան եկել ու ծնկել է. «Մամ ջան, […]

Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունը անվիճելի փաստ է.Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,  ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի  Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի  12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ  ԱԺ փոխնախագահը նշել է , որ նման այցերը ևս մեկ քայլով մոտեցնում են Արցախի  Հանրապետության միջազգային ճանաչումը: Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռևս 1991 […]

«Մա՛մ, ասա` ինձ ավտոմատով սպանեն, ոչ թե դանակով». բացառիկ մանրամասներ Բերդաձորի օկուպացման պատմությունից/տեսանյութ/

Արցախի հանրապետության  Շուշիի տարածաշրջանի Բերդաձոր ենթաշրջանը մեկ տարի օկուպացված է եղել Ադրբեջանի կողմից: Այն ազատագրվել է 1992 թվականի մայիսի 17-ին: Բերդաձորի նախկին բնակչուհի Տաթևիկ Սաֆարյանը նշում է, որ ինքը ամուսնացել է համադասարանցու հետո, ով տարիներ առաջ ընտանիքի հետ տեղափոխվել էր Աբովյան քաղաք: «1989 թվականին 15 ընտանիք հայրենապահպան մղումներով վերադարձան գյուղ: Գյուղը արթնացում ապրեց, աշխատատեղեր սկսվեցին: […]

Արայիկ Հարությունյանը Հադրութի շրջանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ինայցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ,անցկացրել աշխատանքային խորհրդակցություն: Գործադիր իշխանության ղեկավարին ներկայացվել են հացահատիկայինմշակաբույսերի բերքահավաքի արդյունքները: Մասնավորապես,պատասխանատու պաշտոնյաները նշել են, որ տարին անբարենպաստ է եղելշրջանի հողօգտագործողների համար, քանի որ աշնանացան ցանքսերի մի մասըտուժել է կարկուտից, ապա տեղումների քանակը զգալիորեն ցածր է եղելտարեկան միջին նորմայից: Դրա հետևանքով, շուրջ 10 հազար հեկտար ցորենի ևգարու մշակաբույսերի կատարած ցանքսից հնձվել է մոտ 25 հազար տոննա բերք: Վարչապետը նշել է, որ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին,բերքահավաքի արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր այն հողօգտագործողներն,ովքեր հողի մշակումն իրականացրել են ագրոկանոնների համաձայն, անհամեմատավելի բարձր բերք են ստացել՝ անջրդի պայմաններում ապահովելով 45-50ց բերք: «Տարիներ շարունակ հողի արդյունավետ մշակության համար մեր կողմիցհնչեցվող կոչերին ու խորհուրդներին, ցավոք, դեռևս շատերը չեն հետևում:Բազմաթիվ օրինակներ ունենք, որ ովքեր պահպանում են հողի մշակմանագրոկանոնները, երաշխավորված բարձր բերք են ստանում, իսկ ովքերշարունակում են անտարբեր լինել կանոնների նկատմամբ, ցածր ցուցանիշներ ենունենում»,- ասել է Ա. Հարությունյանը և կրկին հորդորել հետևել իրենց այնգործընկերների օրինակին, ովքեր արդեն լուրջ ձեռքբերումներ ունեն: Ամփոփելով բերքահավաքի արդյունքները՝ վարչապետը խոսել է նաևաշնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին՝ հետաքրքրվելովշրջանում առկա իրավիճակով և կարևորելով աշխատանքների ժամանակինկազմակերպումը: Այս համատեքստում վարչապետի խոսքով՝ կառավարությունըառաջիկայում լուրջ ուշադրություն է դարձնելու նաև համայնքային հողերիմշակության հետ կապված հարցերին: Ա. Հարությունյանը, անդրադառնալով գյուղատնտեսության այլ ճյուղերի ներուժին,նաև նշել է, որ առաջիկա տարիներին Արցախում մեծ ուշադրություն է դարձվելուայգեգործությանը՝ հատկապես նռան նոր այգիների հիմնմանը: Վարչապետիխոսքով՝ կառավարությունը խրախուսելու է բոլոր այն անհատներին, ովքերկհիմնեն նռան այգիներ և դրանց մշակումն ու ոռոգումը կիրականացնենգյուղատնտեսության նախարարության պահանջներին համապատասխան: Գործադիր իշխանության ղեկավարը վերջում տեղեկացրել է ներկաներին, որ,աղքատության վերացման քաղաքականության շրջանակներում, առաջիկայում,որպես պիլոտային ծրագիր, հանրապետության շրջաններում սոցիալապեսանապահով ընտանիքներին կտրամադրվեն հավի ճտեր:

Ֆանտաստիկա.Երեք հազար ադրբեջանցի՝ Արցախու՞մ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանաթուրքական տանդեմը հերթական հակահայկական ձեռնարկին է նախապատրաստվում… Թուրքիայում գործող “Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարող” կազմակերպության ղեկավար Գեքսել Գյուլբեյը հայտարարել է,որ նրանց կազմակերպությունը պայքարելու է,որ արցախյան գերեվարությունից ազատի 3000 ադրբեջանցիների,որոնք գտնվում են Արցախում արդեն 25 տարի..Ըստ Գյուլբեյի, նրանց առկայության մասին իրեն պատմել են վրացիները և իրանցիները,որոնք այցելել են […]

Արցախում հացահատիկի բերքի ծավալները մոտ 160-165 հազար տոննա է կազմում

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այս տարի Արցախում հացահատիկի բերքի ծավալները մոտ 160-165 հազար տոննա է կազմում:  Վերջին տարիների հացահատիկի ցանքատարածությունները կայուն աճում են. նախորդ 5-10 տարիների համեմատ ստացվող բերքի ծավալը մի քանի անգամ աճել է: Ի դեպ, ստացվող բերքի մոտ 50%-ը արտահանվում է Հայաստան. այս տարի կաճի նաև արտահանման […]

Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է: Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն, 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 30%-ով ավելի (283)»:

«ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Արցախում պայթել է ականի վրա

 Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի <<Նովրուզլու>> կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա, տեղեկացնում է է Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Պայթունի հետևանքով տուժածներ չկան: Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք:

Կոնգրեսականը կոչ է անում շարունակել ԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացի ֆինանսավորումը

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ և Հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) կոչ է արել սատարել ԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացին Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի, Եվրասիայի և նոր սպառնալիքների ենթահանձնաժողովի «Նախագահի առաջարկած՝ Եվրոպայի և Եվրասիայի համար 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի քննում» խորագրով լսումների ժամանակ: «Մի […]

Թալիշը վերականգնվում է (տեսանյութ)

Թալիշը վերականգնվում է: Հայոց ազգային գվարդիան կազմակերպում է Շինջոկատ: Պահանջվում են կամավորականներ 10 օրով Թալիշի վերականգման աշխատանքներին աջակցելու համար… Հերթափոխը տևելու է 10 օր, սննդով և ապրելու պայմաններով ապահովված եք լինելու: Ցանկացողները մանրամասների համար կարող են այցելել ՀԱԳ շտաբ՝ Ազատության 19 հասցեով…Դե, ձեզ տեսնեմ։ Գործով ապացուցեք ձեր մտահոգությունը, ոչ թե ստատուսներով ))) Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի