28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանը Հադրութի շրջանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ինայցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ,անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:

Գործադիր իշխանության ղեկավարին ներկայացվել են հացահատիկայինմշակաբույսերի բերքահավաքի արդյունքները: Մասնավորապես,պատասխանատու պաշտոնյաները նշել են, որ տարին անբարենպաստ է եղելշրջանի հողօգտագործողների համար, քանի որ աշնանացան ցանքսերի մի մասըտուժել է կարկուտից, ապա տեղումների քանակը զգալիորեն ցածր է եղելտարեկան միջին նորմայից: Դրա հետևանքով, շուրջ 10 հազար հեկտար ցորենի ևգարու մշակաբույսերի կատարած ցանքսից հնձվել է մոտ 25 հազար տոննա բերք:

Վարչապետը նշել է, որ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին,բերքահավաքի արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր այն հողօգտագործողներն,ովքեր հողի մշակումն իրականացրել են ագրոկանոնների համաձայն, անհամեմատավելի բարձր բերք են ստացել՝ անջրդի պայմաններում ապահովելով 45-50ց բերք:

«Տարիներ շարունակ հողի արդյունավետ մշակության համար մեր կողմիցհնչեցվող կոչերին ու խորհուրդներին, ցավոք, դեռևս շատերը չեն հետևում:Բազմաթիվ օրինակներ ունենք, որ ովքեր պահպանում են հողի մշակմանագրոկանոնները, երաշխավորված բարձր բերք են ստանում, իսկ ովքերշարունակում են անտարբեր լինել կանոնների նկատմամբ, ցածր ցուցանիշներ ենունենում»,- ասել է Ա. Հարությունյանը և կրկին հորդորել հետևել իրենց այնգործընկերների օրինակին, ովքեր արդեն լուրջ ձեռքբերումներ ունեն:

Ամփոփելով բերքահավաքի արդյունքները՝ վարչապետը խոսել է նաևաշնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին՝ հետաքրքրվելովշրջանում առկա իրավիճակով և կարևորելով աշխատանքների ժամանակինկազմակերպումը: Այս համատեքստում վարչապետի խոսքով՝ կառավարությունըառաջիկայում լուրջ ուշադրություն է դարձնելու նաև համայնքային հողերիմշակության հետ կապված հարցերին:

Ա. Հարությունյանը, անդրադառնալով գյուղատնտեսության այլ ճյուղերի ներուժին,նաև նշել է, որ առաջիկա տարիներին Արցախում մեծ ուշադրություն է դարձվելուայգեգործությանը՝ հատկապես նռան նոր այգիների հիմնմանը: Վարչապետիխոսքով՝ կառավարությունը խրախուսելու է բոլոր այն անհատներին, ովքերկհիմնեն նռան այգիներ և դրանց մշակումն ու ոռոգումը կիրականացնենգյուղատնտեսության նախարարության պահանջներին համապատասխան:

Գործադիր իշխանության ղեկավարը վերջում տեղեկացրել է ներկաներին, որ,աղքատության վերացման քաղաքականության շրջանակներում, առաջիկայում,որպես պիլոտային ծրագիր, հանրապետության շրջաններում սոցիալապեսանապահով ընտանիքներին կտրամադրվեն հավի ճտեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ