28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ֆանտաստիկա.Երեք հազար ադրբեջանցի՝ Արցախու՞մ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանաթուրքական տանդեմը հերթական հակահայկական ձեռնարկին է նախապատրաստվում… Թուրքիայում գործող “Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարող” կազմակերպության ղեկավար Գեքսել Գյուլբեյը հայտարարել է,որ նրանց կազմակերպությունը պայքարելու է,որ արցախյան գերեվարությունից ազատի 3000 ադրբեջանցիների,որոնք գտնվում են Արցախում արդեն 25 տարի..Ըստ Գյուլբեյի, նրանց առկայության մասին իրեն պատմել են վրացիները և իրանցիները,որոնք այցելել են Արցախ և ինրենց աչքերով են տեսել սոված և ծարավ ադրբեջանցիներին,որոնք ամբողջ օրն աշխատում են…Գյուլբեյը հայտարարել է,որ այդ հարցով նրանք դիմելու են Թուրքիայի օրենսդիր մարմին,ԱԳՆ և միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կաազմակերպություններին…
Այն,որ այս տեղեկությունը տարարական սուտ է՝դա փաստ է…Տարարկան տրամաբանություն…Այդ,այսպես կոչված, 3000 գերինեը,որոնք հայտնվել են Արցախում,քանի տարեկան են եղել երբ գերեվարվել են և քանի տարեկան են հիմա,որ անմարդկային՝սոված և ծարավ աշխատելով մինչև հիմա ողջ են մնացել և դեռ աշխատունակ են…Պարզվում է,որ 25 տարի առաջ հայերի կողմից գերեվարված բոլոր ազերիները կան և ոչ մեկը,նույնիսկ իր բնական մահով չի մահացել…Միայն այս հարցերին պատասխանելուց հետո նոր կարելի է բանավիճել ադրբեջանցիների հետ…
Պաշտոնական Բաքվի գործելաոճն է….Մի անտրամաբանական ապատեղեկատվություն տարածել ծախու ԶԼՄ-ների միջոցով,իսկ որոշ ժամանակ անց էլ իրենց մանկլավիկների շուրթերով այն բարձրաձայնել…Առաջին փուլն անցել են…Հուլիսի սկզբին Ալխանլուի դեպքեորից հետո ֆրանսիական որոշ թերթեր հրապարակեցին 4000 ազերի գերիների մասին ապատեղեկատվությունը…Հիմա էլ 3000 գերիների մասին է բարբաջում Իլհամ Ալիևի ձեռքերից սնվող Գեքսել Գյուլբեյը…
Ադրբեջանում լավ կլինի խելքին մոտ ստեր հորինեն…Համ էլ Բաքվում չեն հասկանում,որ հայերը մտադրություններ չունեն 25 տարի ինչ-որ թուրքերի կերակրել…
Արցախում կան երկու թուրքեր,բայց սրանք հանցագործներ են՝Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը,որոնք,ցավոք,հայերի կողմից հանցանք կատարելու պահին չոնչացվեցին,ինչպես նրանց “կոլեգա” Հասան Հասանովը…Ու հիմա Բաքուն ջանքեր է գործադրում նոր հերոսներին ազատելու համար…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ