23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՐՑԱԽ

Վաղուց արդեն չգրված օրենքով հաստատվել է՝ հող տվող չկա

Տարվա մեջ մի քանի անգամ հանրության դատին են հանձնում հող տալու թեմաները ու ամեն անգամ կարծես առաջին անգամ մենք այնպես ենք վրդովվում, զարմանում և հայհոյում կարծես երբեք նման բան չէինք լսել, կարծես չենք իմանում , որ ԵԱՀԿ-ա Ռուսաստանախառը մեր վրա կազինո են խաղում: Սակայն պարզից էլ պարզ է, որ Հայաստանում խաղաղ պայմաններում հող տվող չկա, […]

Հոգլանդը նոր բան չի ասել ԼՂ խնդրի մասին, պարզապես հեռանալուց առաջ կրկին խոսել է ինչ-որ հարցերի շուրջ. Էդվարդ Նալբանդյան tert.am

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Tert.am-ի խնդրանքով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած 6 կետերին: «Ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել։ Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները, կտեսնեք նույն բաները»,-ասաց նախարարը: Ինչ վերաբերում է այդ դրույթների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, ապա նախարարը նշեց. «Մենք մեր վերաբերմունքը հայտնել ենք, երբ որ համապատասխան […]

Հոգլանդի հրապարակած ԼՂ կարգավորման կետերում «ոչ մի հրատապ կամ նոր բան չկա». Տիգրան Բալայան

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած ԼՂ կարգավորման կետերում «ոչ մի հրատապ կամ նոր բան չկա», այդ մասին Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում օտարերկրյա Foreign Press Centre-ում կլոր սեղան-քննարկման ժամանակ հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում լրագրողների մամուլի ակումբում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ օգոստոսի 28-ին ավարտում է իր աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ՝ զիջելով այդ պաշտոնը նոր, արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին։ Այս մասին հայտնում է amerikayidzayn.com կայքը։   Ռիչարդ Հոգլանդը ասել է, որ նա շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, փորձ […]

ՀՐԱՏԱՊ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը հրապարակել է ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնական կետերը

Ամերիկայի Ձայն Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ: Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։ Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները […]

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15%-ով

Ըստ Արցախի ԱՎԾ տվյալների՝ 2017թ. հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016թ. հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, 2017թ. մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017թ. հունվար-հունիսին (աճողական) 2016թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս: 2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016թ. հունվար-հունիսի 87.7մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը`101.4 տոկոս:

Թուրք փռելով եկավ ու ծնկեց. տիկին Արևհատը հուզվեց /տեսանյութ/

«Իմ որդիները երեքով կռվել են Բերդաձորում: Միջնակ տղաս՝ Արմենը շատ ուժեղ է կռվել: Նկարել են, թե ինչպես է Շուշվա սարերից թուրք փռելով իջել ու եկել Բերդաձորը ազատագրել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, Շուշիի տարածաշրջանի Բերդաձորի ենթաշրջանի Մեծշեն գյուղի բնակչուհի Արևհատ Չալյանը: Տարեց կինը հիշում է, որ Բերդաձորը ազատագրելուց հետո տղան եկել ու ծնկել է. «Մամ ջան, […]

Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունը անվիճելի փաստ է.Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,  ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի  Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի  12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ  ԱԺ փոխնախագահը նշել է , որ նման այցերը ևս մեկ քայլով մոտեցնում են Արցախի  Հանրապետության միջազգային ճանաչումը: Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռևս 1991 […]

«Մա՛մ, ասա` ինձ ավտոմատով սպանեն, ոչ թե դանակով». բացառիկ մանրամասներ Բերդաձորի օկուպացման պատմությունից/տեսանյութ/

Արցախի հանրապետության  Շուշիի տարածաշրջանի Բերդաձոր ենթաշրջանը մեկ տարի օկուպացված է եղել Ադրբեջանի կողմից: Այն ազատագրվել է 1992 թվականի մայիսի 17-ին: Բերդաձորի նախկին բնակչուհի Տաթևիկ Սաֆարյանը նշում է, որ ինքը ամուսնացել է համադասարանցու հետո, ով տարիներ առաջ ընտանիքի հետ տեղափոխվել էր Աբովյան քաղաք: «1989 թվականին 15 ընտանիք հայրենապահպան մղումներով վերադարձան գյուղ: Գյուղը արթնացում ապրեց, աշխատատեղեր սկսվեցին: […]

Արայիկ Հարությունյանը Հադրութի շրջանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ինայցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ,անցկացրել աշխատանքային խորհրդակցություն: Գործադիր իշխանության ղեկավարին ներկայացվել են հացահատիկայինմշակաբույսերի բերքահավաքի արդյունքները: Մասնավորապես,պատասխանատու պաշտոնյաները նշել են, որ տարին անբարենպաստ է եղելշրջանի հողօգտագործողների համար, քանի որ աշնանացան ցանքսերի մի մասըտուժել է կարկուտից, ապա տեղումների քանակը զգալիորեն ցածր է եղելտարեկան միջին նորմայից: Դրա հետևանքով, շուրջ 10 հազար հեկտար ցորենի ևգարու մշակաբույսերի կատարած ցանքսից հնձվել է մոտ 25 հազար տոննա բերք: Վարչապետը նշել է, որ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին,բերքահավաքի արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր այն հողօգտագործողներն,ովքեր հողի մշակումն իրականացրել են ագրոկանոնների համաձայն, անհամեմատավելի բարձր բերք են ստացել՝ անջրդի պայմաններում ապահովելով 45-50ց բերք: «Տարիներ շարունակ հողի արդյունավետ մշակության համար մեր կողմիցհնչեցվող կոչերին ու խորհուրդներին, ցավոք, դեռևս շատերը չեն հետևում:Բազմաթիվ օրինակներ ունենք, որ ովքեր պահպանում են հողի մշակմանագրոկանոնները, երաշխավորված բարձր բերք են ստանում, իսկ ովքերշարունակում են անտարբեր լինել կանոնների նկատմամբ, ցածր ցուցանիշներ ենունենում»,- ասել է Ա. Հարությունյանը և կրկին հորդորել հետևել իրենց այնգործընկերների օրինակին, ովքեր արդեն լուրջ ձեռքբերումներ ունեն: Ամփոփելով բերքահավաքի արդյունքները՝ վարչապետը խոսել է նաևաշնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին՝ հետաքրքրվելովշրջանում առկա իրավիճակով և կարևորելով աշխատանքների ժամանակինկազմակերպումը: Այս համատեքստում վարչապետի խոսքով՝ կառավարությունըառաջիկայում լուրջ ուշադրություն է դարձնելու նաև համայնքային հողերիմշակության հետ կապված հարցերին: Ա. Հարությունյանը, անդրադառնալով գյուղատնտեսության այլ ճյուղերի ներուժին,նաև նշել է, որ առաջիկա տարիներին Արցախում մեծ ուշադրություն է դարձվելուայգեգործությանը՝ հատկապես նռան նոր այգիների հիմնմանը: Վարչապետիխոսքով՝ կառավարությունը խրախուսելու է բոլոր այն անհատներին, ովքերկհիմնեն նռան այգիներ և դրանց մշակումն ու ոռոգումը կիրականացնենգյուղատնտեսության նախարարության պահանջներին համապատասխան: Գործադիր իշխանության ղեկավարը վերջում տեղեկացրել է ներկաներին, որ,աղքատության վերացման քաղաքականության շրջանակներում, առաջիկայում,որպես պիլոտային ծրագիր, հանրապետության շրջաններում սոցիալապեսանապահով ընտանիքներին կտրամադրվեն հավի ճտեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի