27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հոգլանդը նոր բան չի ասել ԼՂ խնդրի մասին, պարզապես հեռանալուց առաջ կրկին խոսել է ինչ-որ հարցերի շուրջ. Էդվարդ Նալբանդյան tert.am

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Tert.am-ի խնդրանքով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած 6 կետերին:

«Ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել։ Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները, կտեսնեք նույն բաները»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է այդ դրույթների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, ապա նախարարը նշեց. «Մենք մեր վերաբերմունքը հայտնել ենք, երբ որ համապատասխան հայտարարություն է արվել, նայեք 5 հայտարարությունները՝ եռանախագահող երկրների նախագահների մակարդակով, և Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչ միտում ունի համանախագահի այդ հրապարակումը, Էդուարդ Նալբանդյանը նկատեց, որ վերջանում է ամերիկացի համանախագահի մանդատը և գնալուց առաջ նա ուղղակի հարցազրույց է տվել և նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել է:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում ինչ-որ ձևով իր դիրքորոշումը հայտնել և ոչ միայն խուսափում է, այլ ձևացնում է, որ ոչ մի այդպիսի առաջարկներ, սկզբունքներ, գոյություն չունեն: Նա ասաց, որ Հայաստանի համար դա վտանգավոր չէ և Հայաստանը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ