10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մա՛մ, ասա` ինձ ավտոմատով սպանեն, ոչ թե դանակով». բացառիկ մանրամասներ Բերդաձորի օկուպացման պատմությունից/տեսանյութ/

Արցախի հանրապետության  Շուշիի տարածաշրջանի Բերդաձոր ենթաշրջանը մեկ տարի օկուպացված է եղել Ադրբեջանի կողմից: Այն ազատագրվել է 1992 թվականի մայիսի 17-ին:

Բերդաձորի նախկին բնակչուհի Տաթևիկ Սաֆարյանը նշում է, որ ինքը ամուսնացել է համադասարանցու հետո, ով տարիներ առաջ ընտանիքի հետ տեղափոխվել էր Աբովյան քաղաք:

«1989 թվականին 15 ընտանիք հայրենապահպան մղումներով վերադարձան գյուղ: Գյուղը արթնացում ապրեց, աշխատատեղեր սկսվեցին: 1991 թվականի մայիսի 25-ի վաղ առավոտյան ռուսները և ադրբեջանցիները մտան գյուղ…»,-հիշում է Տաթևիկ Սաֆարյանը և հավելում.«Ռուսները հրահանգ էին տվել` չսպանել ու չբռնաբարել, բայց մեր գյուղում սպանեցին, իսկ կողքի գյուղում բռնաբարել էին»:

Տաթևիկ Սաֆարյանը դեռ հիշում է ոսկե ատամներով ադրբեջանցուն, որ զենքով ներխուժեց իր տուն:

«Աղջիկս 6 տարեկան էր: Ասեց` մա՛մ, ասա  ինձ ավտոմատով սպանեն, ոչ թե դանակով, ես դանակից վախենում եմ…»,-հուզվեց Տաթևիկ Սաֆարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ