29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախում մեծ պայթյուն է լինելու. Հայկական Ժամանակ

Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով կարևոր իրադւսրձություն է տեղի ունենալու, բայց թե ինչ, շատ դժվար է կանխատեսել։ Փաստ է, որ Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսներ են խմորվում, որոնք տարբեր դերակատարներ ու­նեն ի դեմս ԱՄՆ֊ի, ԵՄ-ի և Ռուսաստանի։ Սրանցից յուրաքանչյուրն այդ պրոցեսներում սեփական շահն ունի, իսկ Հա­յաստանի համար դրանց առանցքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է:

երեկ հայտնի դարձավ, որ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ուժի մեջ է. Ադրրեջանի ԱԳ նախարարն ասաց, որ հանդիպումը համաձայնեցված է եւ նշեց, որ դրա ընթացքում քննարկվելու են գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հարցը։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ հանդիպումը հավանաբար կկայանա սեպտեմբերի 20-ից հետո: Սա մյուս կողմից նշանակում է, որ հանդիպումը կարող է նաեւ չկայանալ բայց այժմ դա չէ կարեւորը: Երկու ԱԳ նախա­րարների հանդիպումներ միշտ էլ եղել են եւ կլինեն, կարևորն այն Է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում դրանից առաջ, առավել ես, որ ԵԱՀԿ ՍԽ համանախագահ երկրները ամեն ինչ անում են, որ նախարարների հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում։

Եթե փորձենք ի մի բերել իրավիճակը, հետեւյալ պատկե­րը կուրվագծվի.

  1. Հայաստանում և Արցախում պետական տարբեր մա­կարդակներով ղարաբաղյան հարցով փակ և բաց քննարկումներ են տեղի ունենում։

Վերլուծաբանների և քաղաքագետների գնահատմամբ Սերժ Սարգսյանի 4-օրյա այցը Սրցախ պատահական չփ, հատկապես որ Արցախի Անկախության հռչակագրի օրվան նվիրված միջոցառումներին Սարգսյանը նախկինում էլ է մասնակցել, սակայն դրա համար 4 օր չի հատկացրել։ Բնա­կանաբար, Սարգսյանի այցի ընթացքում Արցախի ղեկավարության հետ քննարկվել են առաջիկայում սպասվող հանդիպումները եւ րոլոր այն հնարավոր զարգացումները, որ կարող են ուղեկից լինել դրանց, այդ թվում ռազմական։ Բացի սա, ՀՀ Աժ-ոմ վերջին շաբաթվա ընթացքում բաց և փակ քննարկումներ եղան, իսկ ՀՅԴ֊ն նախօրեին «Հակառակորդի ոազմաքաղաքական մարտավարությունները և մեր անելիքները» խորագրով համաժողով կազմակերպեց։ Երեկ Ստեփանակերտում Բակո Սահակյանն ընդունել Է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր֊Խաչատրյանին։ Դաշնակցությունը կարևոր պահերին միշտ կոնկրետ դերակատարություն Է ստանձնում քարոզչական դաշտում համապա­տասխան ֆոն ապահովելու կամ այլ նպատակներով։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ