27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր տեղի կունենա Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը

Արցախում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղի կունենա Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը, հայտնում է Արցախպրեսը։

Նշենք, որ պաշտոնի ստանձնման  օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում, նորընտիր նախագահը պետք է ձեւավորի կառավարություն եւ հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերության նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում էր կառավարության ձեւավորմանը:

Կառավարության կազմավորումից հետո եւս 20-օրյա ժամկետում նորընտիր նախագահը հրապարակում է կառավարության գործնեության ծրագիրը:

Արցախում սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով պայմանավորված ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչեւ գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:

Նշենք, որ Նոր Սահմանադրությամբ  կառավարությունը ղեկավարելու է նախագահը:

«Առաջիկա երեք տարում սպասվում է շատ լուրջ աշխատանք՝ համակարգը հարմարեցնելու, ադապտացնելու սահմանարդությամբ ձևավորված նոր կառավարման համակարգին: Դրա տակ պետական համակարգի բոլոր թևերը իրենց անելիքներն ունեն», – հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով, երեք տարիների ընթացքում 80-ից ավելի օրենքներ են կամ ընդունելու, կամ եղած օրենքներում փոփոխություններ կատարելու. «Դրանց նպատակն է լինելու գործող կառուցակարգերը բարեփոխելը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Արցախի ԱԺ-ն երկրի նախագահ է ընտրել Բակո Սահակյանին: Նա, փաստորեն, երրորդ անգամ է զբաղեցնում երկրի նախագահի պաշտոնը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ