Ես թուրքի մերը. Ջերմուկի Համոն նշում է
«Արցախի անկախությունը համաժողովրդական տոն է ու բոլորիս համար թանկ ձեռքբերում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր` սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրվա առիթով, ասաց լեգենդար հրամանատար, ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո):
Հրամանատարը ընդգծում է այդ անկախությունը նվաճվել է զոհերի ու պայքարի գնով.«Ինձ համար կարևոր է նաև դեռ սպասվելիք փուլը: Պետք է ձգտենք, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը:Մեր պայքարը, ցավոք, ավարտված չէ: Պետք է ասեմ, որ ինչքան էլ այդ բորենիները հոխորտան` Արցախը անկախ է և անկախ կմնա: Շնորհավորում եմ ողջ հայությանը,փորձությունների միջով անցած, արդեն ազատ արցախցիներին` Բակո Սահակյանի գլխավորությամբ»:
Ջերմուկի Համոն նշում է, որ զայրացած է. «Ամեն զոհը մի տան հույս է: Մեր սուրբ հողը պահելու համար շարունակ մի հույս ենք զոհում: Ես թուրքի մերը…»: