22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ո՞վ է Արսեն Խառատյանը. վարչապետի խոսնակը բացում է փակագծերը

«Պետք է հասկանալ, որ Խառատյանը ոչ թե վարչապետի խոսնակն է, այլ նրա խորհրդականը։ Խորհրդականի աշխատանքն այս կամ այն թեմայի համակողմանի վերլուծություն անելն է, թեր և դեմ կողմերը հաշվի առնելն ու վարչապետին համապատասխան խորհուրդներ տալը։ Այնուհետև կառավարության ղեկավարն ինքն է որոշում, թե ինչպես վարվի այդ խորհուրդների հետ։Կոնկրետ այս դեպքում պարոն Փաշինյանը չի կիսում Խառատյանի տեսակետը»,-այս մասին […]

Լայնամասշտաբ պատերազմ չի լինի

Արցախի շուրջ ընթացող զարգացումները նորություն չեն ու ամբողջությամբ տեղավորվում են Ադրբեջանի որդեգրած քաղաքականության մեջ, կարծում է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, Կազանյան հանդիպումից ի վեր, Ադրբեջանն ընտրել է բանակցային գործընթացը հայկական կողմերին ուղղված ռազմատենչ հռետորաբանությամբ ու սպառնալիքներով, սահմանին սադրանքներով ու դիվերսիոն գործողություններով զուգակցելու մարտավարությունը: «Ներկա փուլը հերթական հռետորաբանությունն է: Այն զորահանդեսը, որ հենց […]

Ի՞նչ օրենքներ է ստորագրել Արցախի նախագահը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա ստորագրել է մասնավորապես, հետեւյալ օրենքները. «Առեւտրաարդյունաբերական պալատի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» «Պետական տուրքի մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքները։

Գայլի հարձակման հետևանքով տուժած երեխան մահացել է

Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հունիսի 22-ին, հաղորդում է ստացվել Արցախի  ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 4-ամյա Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է: Պարզվել է, որ Ա.Ա-ն մայիսի 28-ին գայլի կծելու հետեւանքով ստացել էր վերքեր եւ հունիսի 22-ին […]

«Զինվորի բաժին» գրառմամբ նոր տարրաներ են հայտնաբերվել

Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» և այլ գրառումներով դատարկ տարրաներ, որոնց վաճառքն արգելված է եղել: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: Ասվում է, որ հունիսի 21-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, համատեղ իրականացված ստուգման արդյունքում, Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» […]

Ադրբեջանցիների խոսքը վերածվում է ագրեսիվ գործողությունների

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ միջազգայինագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ Արցախին ուղղված քննադատությունները նոր չեն եւ մեր բանակը պետք է մշտապես  պատրաստ լինի: Նրա խոսքով՝  Ալիեւի ագրեսիվ պահվածքը նոր չէ,  այն միշտ էլ եղել է և կլինի, և պետք չէ դրանք անուշանդրության մատնել. «Ադրբեջանցիների խոսքը  մշտապես վերածվում է ագրեսիվ գործողությունների, դրա օրինակն ապրիլյան դեպքերն էին, շփման […]

«Մեծ վերադարձ». Բաքուն պատերազմի է պատրաստվում

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիեւը հայտարարել է, որ իշխանությունը մշակել է «Մեծ վերադարձ» կոնցեպտ, որի հիմնական ու միակ նպատակը հայկական տարածքների վրա հարձակումն ու դրանց գրավումն է՝ «օկուպացված պատմական տարածքների վերադարձը, քանի որ հայերը չեն ցանկանում տեղահանված ադրբեջանցիներին վերադարձնել իրենց հողեր»: Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են հայերի կողմից «օկուպացված տարածքները հետ բերել», -հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության […]

Ի վերջո, Արցախի և Հայաստանի վերամիավորումը պետք է լինի

Ի վերջո Արցախի և Հայաստանի վերամիավորումը պետք է լինի․ «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում նման միտք արտահայտեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հայաստանի անկախության հռչակագրում հենց Արցախի հետ վերամիավորման գաղափարն է դրված, ինչպես նաև՝ Արցախյան պայքարի ամբողջ փիլիսոփայությունը եղել է վերամիավորումը, վերամիավորման մտքով է սկսվել ամբողջ պայքարը»,- ասաց նա: Արմեն Գրիգորյանը նաև նկատեց, որ […]

Հակառակորդի զինուժի տեղաշարժերն ազդում են մեր հոգեբանական վիճակի վրա. Թեւան Պողոսյան

Հայաստանի անվտանգության խնդիրը պետք  առաջին պլանում լինի: «Հենարան»  մամուլի ակումբում  անդրադառնալով  սահմանին ստեղծված իրավիճակին, ասել է  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ  Թեւան Պողոսյանը:  բանախոսը նշել է, որ ապրիլից սկսած  Ադրբեջանը ոչ միայն ղարաբաղաադրբեջանական շփման գծում , այլեւ Նախիջեւանի հատվածում է ակտիվություն է ցուցաբերում. «Զորքերի ակտիվ տեղաշարժեր, հատուկ ջոկատայիններին րոպեն մեկ առաջ բերել -հետ տանել… Հայկական […]

Այս շաբաթ սահմանին բավականին ակտիվ են հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները

Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով, այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Մոտ մեկ շաբաթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի