22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան:  Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ […]

Քանի՞ անգամ է հակառակորդը խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի […]

Վարչապետ Փաշինյանը մեկնել է Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նշեց, որ այցը մեկօրյա է: Արման Եղոյանն ասաց, որ օրակարագի վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ տեղից: Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Արցախ: Իսկ հունիսի 13-ին վարչապետն աշխատանքային այցով ՌԴ-ում էր:

Անհասկանալի խաղեր . Արմեն Սարգսյանը «սեփականաշնորհում» է վարչապետի լիազորությունները. Ժողովուրդ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մանել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչա­պետն ու արտաքին […]

«Բակո, հեռացի՛ր». Փաշինյանի թաքնված սցենարը

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց։ Իսկ առավոտյան Ն. Փաշինյանին աջակցող տեղեկատվական ցանցերը Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի և «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնած՝ «Բակո, հեռացի՛ր» կարգախոսով անցկացվելիք հանրահավաքների անոնսն էին անում։ Արցախից ահագին մարդ է եկել Երևան, ուզում են այստեղ հասկանալ, թե իրենք «ոնց կարան օգտակար լինել իշխանափոխությանը» Արցախում։ Հիմա արդեն պարզ է, որ. ա) Փաշինյանի […]

Ալիեւին դուր էր գալիս Սարգսյանը, թե ոչ, նա ճանաչում էր Սարգսյանին

Մամեդյարով֊Մնացականյան հանդիպումից առանձնապես մեծ ակնկալիքներ լինել չեն կարող։ Henaran.am -ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ, նախկին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։   «Այն, որ Ալիեւը մեսիջ է ուղարկում, թե հուսանք ՝ Հայաստանի նոր իշխանությունները նախկինների սխալը չեն կրկնի, արդեն արձանագրում է, որ իր դիրքերը ավելի կոշտ են լինելու»,-նշում է նախկին վարչապետը։ Ըստ Խոսրով Հարությունյանի, սպասելիքները […]

Ռուսաստանի «խորթությունը» վաղ , թե ուշ կվերանա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը չի կարծում, թե պաշտոնական Մոսկվան չի ցանկանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած՝ ղարաբաղյան բանակցությունների մանդատ տալ։ «Եթե կա այնպիսի ենթադրություն, թե ռուսական կողմում հետխորհրդային ընկալումներով նախագահն է կրում լիազորությունները, դա ժամանակավոր բնույթ կկրի։ Քաղաքական ողջամտությունը հուշում է,  որ նման մտադրությունների համար հիմք չի կարող լինել։ Ես […]

Փաշինյանը կարո՞ղ է լինել լավ բանակցող

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ  է լինել լավ բանակցող, թե՞ չի կարող, ժամանակը ցույց կտա, այօր լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Աստված տա, լինի լավ բանակցող, ես կլինեմ առաջին երջանիկը, որ իմ երկրի վարչապետը, անկախ իր անձից, այնպիսի բանակցություններ իրականացնի, որը կբխի Հայաստանի ու Արցախի ժողովրդի շահերից», – ասաց նա: Էդուարդ Շարմազանովի […]

Սա բացառիկ պանթուրքիստական դրսեւորում է. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում ըստ կուսակցության խոսնակի՝ քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքին առնչվող հարցեր: Շարմազանովը մասնավորապես կանգ առավ արցախյան կարգավորման, Նախիջեւանում զինտեխնիկայի կուտակումերի, Բաքվից հնչող ռազմատենչ հռետորաբանության շուրջ հարցերի վրա: ՀՀԿ-ն շարունակում է սատարել Արցախի խնդրի խաղաղ բանակցային ձեւաչափով կարգավորման գործընթացին՝ հիմնված երեք հիմնարար սկզբունքների վրա: […]

Պետք է Արցախը ներկայացնել. Դավիթ Բաբայանը՝ պաշտոնական Երեւանին

«Անդրադարձ եղել է Լավրով-Մնացականյան հանդիպմանը, համանախագահները Երեւանում խոսել են նախագահի հետ, այս համատեքստում պետք է դիտարկել: Նոր բան չկա եւ այս ձեւաչափերով անդրադարձ եղել է»,-Henaran.am –ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ՝անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին անդրադարձ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի