24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անհասկանալի խաղեր . Արմեն Սարգսյանը «սեփականաշնորհում» է վարչապետի լիազորությունները. Ժողովուրդ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մանել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչա­պետն ու արտաքին գործերի նախարարը, եւ շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Մի­այն թե, նկատենք, նոր սահմանադրությամբ արտաքին քաղաքականության բնագավառում նախագահի լիազորությունները բավա­կան հստակ են կարգավորված, եւ այդ կարգավորումների մեջ որեւէ բառ չկա արտաքին քաղաքականություն մշակելու եւ իրակա­նացնելու, ըստ այդմ ԼՂ բանակցային գործընթացով զբաղվելու մասին: Այս լիազորությունները պատվիրակված են ՀՀ վարչապե­տին ու կառավարությանը: Ու որքան էլ իշխանությունները փորձեն արդարանալ՝ ասելով թե համանախագահներին ընդունելն արարողակարգային բնույթ Էր կրում, որեւէ ետին միտք չկա, միեւնույն է, համոզիչ չի հնչում:

Համոզիչ չի հնչում թեկուզ եւ այն պատ­ճառով որ նույն Արմեն Սարգսյանը խոսում էր սահմանադրությամբ նախագահի լիազորությունների ավելացման մասին: Եւ հետո մեկ փաստ էլ. պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի խոսք չի ասվում նաեւ այն մասին, որ այդ հանդիպման համար նա լիա­զորություն է ստացել ՀՀ վարչապետից կամ առնվազն, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է: Զավեշտալի էր նաեւ կադրերում տեսնել դռան մուտքի մոտ թաքնվող ՀՀ ԱԳ նախարար Ջոհրաբ Սնացականյանին, որը չգիտես ինչու եւ ինչ լիազորությամբ է մասնակցում այդ անհասկանալի հանդիպմանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ