31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի նախագահը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին  տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նամակում ասված է. «Հարգարժա՛ն Նիկոլ Վովայի, Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հունիսի 16-ից 17-ը Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար: Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ եւ Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության […]

Առաջնագծում փոքր-ինչ լարվածություն կա

«Առաջնագծում փոքր-ինչ լարվածություն կա, բայց վերահսկելի է», – այսօր ԱԺ-ում խոսելով առաջնագծի մասին՝ ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա ասաց.  «Իրենց մասով կա որոշակի տեղաշարժ, բայց ոչ մեր դիրքերի կամ մեր տարածքների հաշվին: Մեր զինված ուժերը միանշանակ պատրաստ են դիմակայել»: Բալայանն ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ն փոխել է իր քաղաքականությունը. «Շփման գծում տեղի ունեցած […]

Դեռ վաղ է խոսել Մանվել Գրիգորյնաին հերոսի կոչումից զրկելու մասին

Այս պահին խոսել Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու անհրաժեշտության մասին, կարծում եմ, դեռևս վաղաժամ է, ասել է  Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով կոչերին, որ Մանվել Գրիգորյանին նման սկանդալից հետո պետք է զրկել Ազգային հերոսի կոչումից: «Պարզ է, որ բավական կոշտ և ծանր կասկածներ կան, բայց կարծում եմ, որ պետք է սպասենք, որ եթե ինչ-որ […]

Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանական դիրքեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի արևելյան հատվածի պաշտպանական դիրքեր: Վարչապետին և Արցախի նախագահին ուղեկցել են Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևոն Մնացականյանը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և […]

Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին

Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանի հանդիպումը, որին ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:             Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու   Բակո Սահակյանի […]

Այս հարցում պատրանքներ ունենալ չենք կարող

Ադրբեջանն իր ռազմական մկաններն  է ցույց տալիս ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլեւ միջազգային հանրությանը: Henaran.am –ի հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին եւ Ադրբեջանի զինտեխնիկայի ու զինուժի տեղաշարժերին, կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր   Խոսրով Հարությունյանը: Ըստ պատգամավորի, այս քայլով Ալիեւը մեսիջ է հղում առ այն, որ շարունակում է հակամարտության լուծումն ուժային ճանապարհը համարել: […]

Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան:  Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ […]

Քանի՞ անգամ է հակառակորդը խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի […]

Վարչապետ Փաշինյանը մեկնել է Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նշեց, որ այցը մեկօրյա է: Արման Եղոյանն ասաց, որ օրակարագի վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ տեղից: Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Արցախ: Իսկ հունիսի 13-ին վարչապետն աշխատանքային այցով ՌԴ-ում էր:

Անհասկանալի խաղեր . Արմեն Սարգսյանը «սեփականաշնորհում» է վարչապետի լիազորությունները. Ժողովուրդ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մանել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչա­պետն ու արտաքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված