22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Պատերազմից հետո առաջին անգամ է ինձ հետ նման բան պատահում. Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել

Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությունից «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս: Ասել է «Արցախի հերոս», Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժ. Գալստյանն՝ անդրադառնալով Արցախի հանրապետության խորհրդարանում պատգամավոր Հայկ Խանումյանի […]

Պայմանագրային զինծառայող է մահացել

Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դե լավ էլի տղա ջան, հասկացանք, հանգստացի, ոչ քարը քարին ես դրել էս երկրում, ոչ մի կաթիլ արյուն ես թափել

Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանը հայհոյել է ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանին, որովհետև վերջինս հրապարակային վիրավորանք է հասցրել երկրի խորհրդանիշին՝ նախագահին: Ժաննա Գալստյանն այս կապակցությամբ ասաց, որ Հայկ Խանումյանն իրավունք ունի պահանջել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, բայց իրավունք չունի վիրավորել երկրի խորհրդանիշ համարվող նախագահին: «Որպես քաղաքական ուժ՝ Հայկ Խանումյանին հնարավորություն […]

Ո՞րն է լինելու պաշտոնական Երեւանի քայլը, հարցը օդում կախված է

 Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքն իրավասու չէ բանակցային գործընթացում Արցախը ներկայացնել, միջնորդներին էր ուղղված՝  հիմնավորելու համար, թե ինչու Արցախը պետք է բանակցային գործընթացին ներգրավվի: Քաղաքագետն ասում է, սա գաղափարական հիմնավորում էր, բայց կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:   «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը հաստատ չի գնա այսպիսի բանակցությունների […]

Հայաստանի իշխանությունները պետք է շատ զգուշավոր լինեն

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Արցախը բանակցային գործընթացին ներգրավելու  Հայաստանի նոր իշխանությունների հայտարարությունն Ադրբեջանը կօգտագործի ղարաբացյան հակամարտության բանակցային գործընթացը խաթարելու նպատակով:   «Բանակցությունների գլխավոր նպատակն իհարկե ընդհանուր հայտարարի հասնելն է, բայց բանակցությունները մի կարեւոր ֆունկցիա էլ ունեն՝ բանակցություններ հանուն բանակցությունների, որպեսզի պատերզմ չսկսի»,-կարծիք է հայտնում Երվանդ Բոզոյանը:  Նրա խոսքով, սա լավ հասկանում են նաեւ […]

Շանս է բացվում բանակցությունները վերսկսել. քաղաքագետ

«Ես չեմ ընկալում Հայաստանի նոր իշխանությունների ձեւաչափը՝  ներգրավել Ղարաբաղը որպես նոր ձեւաչափ: Թարմացնում են այն, ինչ եղել է»,- քաղաքական իրողությունների պայմաններում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:   Քաղաքագետի խոսքով, Հայաստանի նոր իշխանություններն, ըստ էության նոր բան չեն ասում: «Ասում են, որ պատրաստ ենք բանակցել, ասում են, որ պատրաստ ենք միայն […]

Քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողե՛ք այն ու հեռացե՛ք

Ժաննա Գալստյանի կողմից «եկվոր» բառի օգտագործման համար ներողություն եմ խնդրում երբևէ Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արթուր Աղաբեկյանն՝ անդրադառնալով հունիսի 28-ին Արցախի ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին: Աղաբեկյանը, մասնավորապես, գրել է. «Արցախ Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի առթիվ դեռ երեկ պետք է արտահայտվեի, սակայն […]

Հայհոյանքներ Արցախի Ազգային ժողովում /տեսանյութ/

Այսօր Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ պատգամավորները հայհոյել են իրար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը: «Այսօր քննարկվում էր 2017 թվականի բյուջեի կատարողականը, և ես ներկայացրել եմ «Վերածնունդ» խմբակցության տեսակետը, և խմբակցությունը դեմ է քվեարկել: Եվ շատ նորմալ է, որ բյուջեի […]

Երկրաշարժ Ադրբեջանում

Հունիսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 02:20-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 […]

Պատերազմ հրահրելն ու ռազմական ուժը ցուցադրելն անտեղի են, եթե ոչ անհեթեթ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կարգավորումն այլընտրանք չի կարող ունենալ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  բարձրագոչ հայտարարություններին:   «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի