22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ինչպե՞ս է անցել շաբաթը սահմանում

Հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական […]

Տղերք, Արցախի հարցով թեմա կա՞. Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղուց էի ուզում Արցախ գալ։ Փետրվարից հետո հա չէր ստացվում. ԱԺ նիստեր, անձնական հարցեր, իշխանափոխություն, լիքը գործ, ու, ահա, ծննդյանս առիթով ինքս ինձ նվեր արեցի, երեկվանից այստեղ եմ, Ստեփանակերտում։ Ասեմ կրկին ու միանգամից։ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է։ Այստեղ օրն […]

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։ Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 2018 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության  տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի […]

Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։ Նման հայտարարություն պաշտոնյան արել է Ստեփանակերտում հուլիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին: «Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: […]

Հնարավոր է սահմանային լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին

Ինչպես նախորդ տարիներին այս տարի եւս շարունակվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից ռազմատենչ հայտարարությունները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում է նկատվել. «Իրադրությունը կայուն հանգիստ կարելի է գնահատել, բայց լարվածության միտումներով։ Նման հանգիստ իրավիճակ չի եղել, հնարավոր է սակայն […]

Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի Ադրբեջանին սաստելու համար. Փաշինյան

«Այո տարածաշրջանում պատերազմի վտանգը միշտ առկա է եղել, մենք պետք է պարաստ լինենք այդպիսի զարգացումների, բայց բոլորս հասկանում ենք,  որ ՌԴ որպես գերտերություն ունի հնարավորություն՝ թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում,  ես չեմ կարող հավատալ , որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողություններ չվերսկսելու համար, ես չեմ կարող դրան […]

Քանի՞ անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը

Հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց […]

Մերժում ենք ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը եւ ռազմատենչ հռետորաբանությունը. Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին: Խորհրդարանի լրատվական բաժնից հայտնում են, որ Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել գագաթաժողովում: Ելույթը ներկայացնում ենք ստորև. «Երախտիքի խոսք եմ հղում Լեհաստանի Սեյմին դեռեւս […]

ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանի ուղերձը (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ: Աննա Հակոբյանը տեսաուղերձով ներկայացրել է հիմնադրամի առաքելությունը: «Սիրելի բարեկամ, ես այսօր ուզում եմ ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամը, որ ստեղծվել է վերջին երկու ամիսների ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց ու խմբերի հետ իմ քննարկումների արդյունքում: «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է դառնալ հարթակ, որի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի