04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։

Նման հայտարարություն պաշտոնյան արել է Ստեփանակերտում հուլիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին:

«Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ-ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»,-ասել է Լևոն Մնացականյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մի շարք արտասահմանյան զինատեսակների ձեռք բերմանը, մասնավորապես, իսրայելական օպերատիվ մարտավարական հրթիռներին,  որոնց հեռահարությունը 300 կմ է, ապա Լևոն Մնացականյանի խոսքով, հայկական կողմը կարող է դրանց համարժեք հակահարված տալ:

«Մեր Զինված ուժերն էլ նման զենք ունեն։ Հարձակողական հնարավորությունները գրեթե նույնն են, ինչ Ադրբեջանինը։ Մենք ունենք նաև նշանառու կրակի հնարավորություն»,-ընդգծել է ՊԲ հրամանատարը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ