22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ղարաբաղի հարցում մենք երբեք Ադրբեջանին մենակ չենք թողնի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին: Էրդողանը Թուրքիայի համար օրակարգային հարցերի թվում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը: Նա նշել է, որ  մինչև այժմ միջազգային հարթակներում Թուրքիան միշտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, և դա շարունակվելու է նաև ապագայում։ «Ղարաբաղի հարցում  մենք ի սկզբանե միշտ աջակցել ենք, աջակցում  […]

Միայն խաղաղ լուծում կարող է առաջարկվել ԼՂ բնակչությանը. Ֆրանսիան հավատարիմ է իր դիրքորոշմանը

«Ֆրանսիան մանրակրկտորեն կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են միջազգային օրենքներից՝ ընդհանրապես չմատակարարել զենք -զինամթերք, որոնք, որ կարող են օգտագործվել Արցախում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիզոր դեպան Ջոնաթան Լաքոթը՝ անդրադառնալով 2 օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությանը, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն: Դեսպանը հիշեցրեց, որ […]

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը օրակարգում չկա

Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հարցն օրակարգում չէ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: «Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում օրակարգում չկա»,- հայտարարել է Հաջիևը: Բրյուսելում հուլիսի 11-ի երեկոյան սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հաջիևը նշել է, որ դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ արտգործնախարարների առաջին […]

Ես չեմ եկել հեղափոխություն անելու. Սամվել Բաբայանը Արցախում է

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և նրա հարակից տարածքում գտնվող արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, որից հետո իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջև հանդես եկել ելույթով: «Եկել եմ Արցախ նախ և առաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ և շրջապատիս դեմ: Այսօր մենք չենք կարող […]

Ո՞վ կկանխի Ղարաբաղյան հնարավոր պատերազմը. 168 ժամ

«Չնայած Թրամփն ու Պուտինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ են, առաջիկա գագաթաժողովը նրանց առաջին հանդիպումն է լինելու վերջին մի քանի տարիների ընթացքում: Հաշվի առնելով հարաբերությունների լարվածությունը, խնդիրները Սիրիայում, Ուկրաինայում, Ղրիմի, ՆԱՏՕ-ի շուրջ, նախագահները, քիչ հավանական է, որ անդրադարձ կատարեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ԼՂ հակամարտության դեպքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումներում քիչ թե շատ հասկանալի իրավիճակ […]

Հայաստանում կան ուժեր, որ կցանկանան՝ առաջնագծում կորուստներ ունենանք. ո՞ւմ է ակնարկում Իսագուլյանը

Նկատի ունենալով հակառակորդի կենդանի ուժի ու զինտեխնիկայի կուտակումները եւ տարբեր փորձագետների, այդ թվում նաեւ ռուս, հնչեցրած տեսակետները, թե Ադրբեջանը սպասում է ֆուտբոլի առաջնության ավարտին պատերազմ սանձազերծելու համար, Henaran.am– Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական  Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվել է, թե որքանով է իրական սադրանքի եւ արկածախնդրության հնրավորությունը: «Շատերը ասում են՝  Ադրբեջանը սպասում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության […]

Արցախը միշտ եղել է բանակցությունների կողմ. Գառնիկ Իսագուլյան

Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական  Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ Արցախը Արցախը միշտ եղել է բանակցությունների կողմ եւ երբեք չի անտեսվել: Այս մասին Իսագուլյանը հայտարարեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Արցախի Հանրապետությունը  միշտ եղել է բանակցությունների կողմ, երբեք բանակցություններից չի բացակայել: Ճիշտ է՝ խոսքը Հայատսանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներին մասնակցելու մասին չէ, բայց  Եռանախագահները […]

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 9-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում: Նշվել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացումը բխում է երկու երկրների շահերից: […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հուլիսի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի […]

Նախիջեւանում կօգտագործվի՞ իրանական «գաղտնի» խաղաքարտը. 168 Ժամ

Իսկապես Իրանի տնտեսաքաղաքական ազդեցությունը Նախիջևանում շատ մեծ է, որին Իրանը ձգտել է և որոշ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ հատկապես հետխորհրդային ժամանակաշրջանում, քանի որ մինչ այդ եղել են որոշ իրադարձություններ, որոնց ներկայումս անդրադառնալու հարկ չկա: Դժվար է թերագնահատել Իրանի դերը Նախիջևանի կյանքում»,- այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասել է իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով Նախիջևանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի