21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ղարաբաղը ետ չի մնում ներքաղաքական խմորումներից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղում եւս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում ձեւավորված «Լույս Արցախին» նախաձեռնության ակտիվիստները ծրագրում են շարժումը կուսակցություն դարձնել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ձեւավորվեց […]

Մեր 3 նախագահներից ոչ մեկի գործունեության արդյունքում ղարաբաղյան հողերը չեն փորձել հանձնել. Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի խոսքով Արցախյան հիմնախնդիրը սերունդների հարց է, որը մեր ընկալման մեջ սկսվել է 1920 թ.-ից: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը նշեց, որ ինքը չի պատկերացնում  թե մոտակա ժամանակներում մենք ունենալու ենք այդ հարցի լուծումը: « Իմ ընկալմամբ՝ մենք պետք է գիտակցենք, որ մեր անվտանգության համար մենք պետք է ունենանք հզոր […]

Սննդային թունավորում Արցախում. քաղաքացիները հիվանդանոցում են

Oգոստոսի 19-ին ՝ժամը 17:40-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 16:50-ին սննդային թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել Երևան ք. բնակիչ 1966թ. ծնված Ա. Մ-ն, ՀՀ Արարատի մարզի բնակիչներ` 1987թ. ծնված Գ. Ա-ն, 1991թ. ծնված Մ. Պ-ն, 1995թ. ծնված Ա. Պ-ն, 2001թ. ծնված. […]

Հակառակորդի կողմից ընդգծված ակտիվություն է նկատվում քարոզչական ճակատում. Սենոր Հասրաթյան

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ՝ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պաշտպանական բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ […]

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, թե «ինքը եկել է հող հանձնելու»: Նա ասաց, որ Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բառ չի բանակցել. «Իրենք ասում են, թե եկել եմ հող հանձնելու: Իրենք իրենց հետ են ինձ շփոթում, որ բացի հող հանձնելուց ոչնչի մասին չեն բանակցել»։ Ապա հրապարակում հավաքվածներին […]

Փորձ կատարեցին և լիակատար ձախողվեցին. Մենք գիտենք հակառակորդի նենգության և ատելության աստիճանը. Դավիթ Բաբայան

Հակառակորդը պարբերաբար դիմում է նման քայլերի, ստուգելու հայկական կողմի պատրաստվածությունը և զգոնությունը: Անդրադառնալով ՊԲ դիրքերից մեկում հակառակորդի ձախողված հարձակման փորձի մասին, ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել: Այս անգամ ևս փորձ կատարեցին և լիակատար ձախողվեցին: Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ վերահսկելի, և մեր կողմից թուլության որևէ դրսևորում […]

Ադրբեջանն այս գիշեր հարձակման փորձ է ձեռնարկել

Ադրբեջանն այս գիշեր հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները եւ […]

Մենք ունենք ոչ թե կառավարություն այլ՝ հեղափոխական կոմիտե, որը շատ բարձր տեմպերով քանդում է ամեն ինչ. Է. Շարմազանով

«Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ ԱԺ-ի ամենամեծ ու ազդեցիկ խմբակցությունը: Հայաստանում խղճի մտքի և իրավունքի տեռոր է տեղի ունենում և սա մտահոգիչ է»,- Հանրապետական կուսակցության այս 3 ամիսներին գործունեությունը գնահատելով և որոշ ներկայացուցիչների՝ կուսակցությունը լքելուն անդրադառնալով ասաց  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նոր իշխանության կառավարման այս 100 օրվա ընթացքի և արդյունքների […]

Կարծում եմ՝ պետք չէ նապաստակի պես փախչել և թաքնվել. Ռ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն: «Համարեք, որ վերադարձել եմ»,-այսօր «Երկիր մեդիա» ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է ինքը Քոչարյանը:  Նա հավելել է, որ այդ վերադարձը կարող է լինել տարբեր ֆորմատներով: Վերադարձի պատճառներից առաջինն աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով եղած վտանգներն են, իսկ երկրորդը՝ ներքին:  Հարցին, թե պատրաստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, […]

Ադրբեջանը փորձում է կոնֆլիկտի սրացումներ ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի տարբեր կետերում. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության բանակցությունների չմասնակցելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման: Խոսելով Արցախի Հանրապետության բանակցային գործընթացին մասնակցելու մասին, «Արմենպրես»-ի հետ զրուցում նման տեսակետ է հայտնել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Բանակցային գործընթացում ցավոք ոչ այնքան լավ ժամանակներ են այս պահին: Մեզ մոտ փակուղային իրավիճակ է և շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի