19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սա բացառիկ պանթուրքիստական դրսեւորում է. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում ըստ կուսակցության խոսնակի՝ քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքին առնչվող հարցեր: Շարմազանովը մասնավորապես կանգ առավ արցախյան կարգավորման, Նախիջեւանում զինտեխնիկայի կուտակումերի, Բաքվից հնչող ռազմատենչ հռետորաբանության շուրջ հարցերի վրա:

ՀՀԿ-ն շարունակում է սատարել Արցախի խնդրի խաղաղ բանակցային ձեւաչափով կարգավորման գործընթացին՝ հիմնված երեք հիմնարար սկզբունքների վրա: Շարմազանովն ընդգծեց ինքնորոշման իրավունքի իրացման անքակտելի սկզբունքը, առանց որի՝ այս հարցը չի կարող կարգավորվել: Շարմազանովը հույս հայտնեց ՄԽ համանախագահների շարունակական ջանքերի առնչությամբ՝ ամրագրելու հարցի խաղաղ կարգավորումը: Թեեւ ըստ ՀՀԿ խոսնակի՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, թե ինքը նաեւ Ադրբեջանի նախարարն է, պանթուրքիզմի եւ օսմանիզմի բացառիկ դրսեւորում է: Նման դրսեւորումներ, Շարմազանովի խոսքով՝ եղել են նախկինում էլ, միայն թե այսպիսի բացահայտ պանթուրքիստական նկրտումներ պաշտոնական Անկարայի կողմից վաղուց չէր գրանցվել: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ