04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Բակո, հեռացի՛ր». Փաշինյանի թաքնված սցենարը

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց։ Իսկ առավոտյան Ն. Փաշինյանին աջակցող տեղեկատվական ցանցերը Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի և «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնած՝ «Բակո, հեռացի՛ր» կարգախոսով անցկացվելիք հանրահավաքների անոնսն էին անում։ Արցախից ահագին մարդ է եկել Երևան, ուզում են այստեղ հասկանալ, թե իրենք «ոնց կարան օգտակար լինել իշխանափոխությանը» Արցախում։ Հիմա արդեն պարզ է, որ.

ա) Փաշինյանի իշխանությունը լուրջ նպատակներ ունի հայկական երկրորդ պետությունում։ Եվ դա երևի թե տրամաբանական է։ Որովհետև պարզ է, որ Արցախն ինքն իրենով քաղաքական ուժի առանձին կենտրոն է, և Հայաստանում տոտալ իշխանության ձգտող Փաշինյանը չի կարող իր նպատակին հասնել, եթե Արցախում չլինի իր համար շատ վստահելի ղեկավար։

բ) Պատերազմն Արցախում չի սկսվում, որովհետև հակառակ կողմը սպասում է էլ ավելի բարենպաստ պայմանների։ Այս առումով՝ ԼՂՀ-ում առկա ներքին քաոսի պոտենցիալը լրացուցիչ հույսեր է տալիս Ալիևի վարչակազմին։

Ապրենք, տեսնենք։ Վստահ եմ, որ Սամվել Բաբայանը շուտով Արցախ կգնա։ Չգիտեմ, այս անգամ ոնց կստացվեն նրա հարաբերությունները Հայկ Խանումյանի հետ, բայց փաստն այն է, որ «ղալաթ անելով» շատ բաներ է փոխվել մեր իրականության մեջ։ Բացի այդ, վաղը դեռ վարչապետի այց կա Ստեփանակերտ։ Հատկապես մոսկովյան այցից ու ԵԱՀԿ համանախագահների հետ հանդիպումից հետո շատ հետաքրքիր է լինելու հետևել նրա խոսքին ու գործին Արցախում։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ