28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանցիների խոսքը վերածվում է ագրեսիվ գործողությունների

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ միջազգայինագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ Արցախին ուղղված քննադատությունները նոր չեն եւ մեր բանակը պետք է մշտապես  պատրաստ լինի:

Նրա խոսքով՝  Ալիեւի ագրեսիվ պահվածքը նոր չէ,  այն միշտ էլ եղել է և կլինի, և պետք չէ դրանք անուշանդրության մատնել. «Ադրբեջանցիների խոսքը  մշտապես վերածվում է ագրեսիվ գործողությունների, դրա օրինակն ապրիլյան դեպքերն էին, շփման գծի երկայնքով տեղի ունեցող իրադարձությունները նույնպես դրա ապացույցն են»:

Ըստ միջազգայինագետի՝ մենք պետք է մշտապես ուշադրություն դարձնենք Ադրբեջանի, թեկուզ աննաշան շարժին: Նա ասաց, որ Ադրբեջանը միայն չի խոսում, և կանցնի նաև գործողությունների.   «Եթե դու սպառնում ես պատերազմով, ապա պետք է ունենաս համապատասխան զենք, եւ Ադրբեջանը դա փաստում է մշտապես զենք ձեռք բերելով»,-նշեց Սուրեն Սարգսյանը: 

Սարգսյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը զենքը  ձեռք բերում ոչ միայն Ռուսաստանից այլև Իսայելից, Պակիստանից, Սիրիայից, Բելառուսից: Նա  փաստեց նաև, որ Ադրբեջանը ստացել է ամերիկյան արտադրության երկու ուղղաթիռ և դեռ շարունակում է անընդհատ համալրել իր զինապահեստը: «Մենք, իհարկե ուսումնասիրում ենք, պարզելու համար թե ինչի համար են այդ ուղղաթիռները»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ