09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎՐԱՍՏԱՆ

Սաակաշվիլին պետական ինքնաթիռն օգտագործել է սեփական հաճույքների համար

Վրաստանի պաշտպանության նախարարությանը տվյալներ են ներկայացվել, ըստ որոնց նախագահի թռիչքների համար նախատեսված 2 ինքնաթիռներից մեկն օգտագործվել է Միխեիլ Սաակաշվիլիի եւ “Ազգային միացյալ շարժում” կուսակցության առաջնորդների` դեպի հայտնի տուրիստական հանգստավայրեր թռիչքների համար, հաղորդում է “Голос России” ռադիոն: Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդականը հայտնել է, որ նախագահի ադմինիստրացիայի այն պնդումները, թե ինքնաթիռը երբեք չի օգտագործվել Սաակաշվիլիի կողմից, իրականությանը […]

Ռուսաստանը եւ Վրաստանը բանակցություններ կվարեն` 2008-ից հետո առաջին անգամ

Հոկտեմբերի 14-ին Ժնեւում 2008-ից հետո առաջին անգամ կհանդիպեն Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները: Բանակցությունները կվարեն ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցերով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հաղորդում է “РБК” կայքը: Աբաշիձեի խոսքով` բանակցությունները տեխնիկական բնույթ կկրեն: Կողմերը կքննարկեն նոր մակարդակով հանդիպումներ անցակցնելու պարբերականությունը եւ պատրաստակամությունը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ […]

Վարչապետի պաշտոնը վտանգի տակ է

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարող է զրկվել պաշտոնից` փորձելով վերադարձնել իր վրացական քաղաքացիությունը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: “Մեղավորը մեր գործող օրենսդրության աբսուրդային նորման է”,-հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Պանջիկիձեն: Բանն այն է, որ Իվանիշվիլին ֆրանսիական անձնագիր ունի: Եթե նա վերադարձնի իր վրացական քաղաքացիությունը, ապա առնվազն 2 ժամով երկքաղաքացիություն կունենա: Քանի որ նման կարգավիճակով […]

Վրաստանը մտադիր է Ռուսաստանին “փակուղու առջեւ կանգնեցնել”

Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանի նոր իշխանություններն այնպիսի արտաքին քաղաքականություն են մշակել Ռուսաստանի հանդեպ, որ վերջինս “խակուղում կհայտնվի” Աբխազիայից եւ Հարավային Օսիայից զորքերը հանելու հարցում, գրում է “Взгляд”-ը: “Մենք շուտափույթ փոփոխությունների չենք սպասում Ռուսաստանի դիրքորոշման հարցում, մենք նման պատրանքներ չունենք: Մեր արտաքին քաղաքականության գլխավոր առաջադրանքն է երբեւէ հնարավորություն չտալ Ռուսաստանին […]

Մեր պատասխանն է` Եվրոպա, եւ իմ կուսակցության համար ուրիշ երազանք չկա. Սահակաշվիլի

“Ես հպարտ եմ, որ մեր հարաբերութւոնները այս մակարդակի վրա են”,-այսօր Երեւանում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին հաջորդած համատեղ մամլո ասուլիսին հայտարարեց Վրաստանի նախագա Միխեիլ Սահակաշվիլին: “Մեզ համար սա առանցքային պահ է: Վրաստանը ԱՊՀ անդամ չէ , մենք պետք է առաջ ընթանանք տարբեր ուղղություններով: Մեր պատասխանն է` Եվրոպա  եւ իմ կուսակցության համար […]

ՌԴ-ը պատրաստ է երկխոսության Վրաստանի հետ

Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Վրաստանի նոր իշխանությունների հետ: Այս մասին “Коммерсант”-ին է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նա հայտարարել է, որ պատրաստ չէ մեկ սեղանի շուրջ նստել միայն Վրաստանի ներկա նախագահ Միխիել Սաակաշվիլիի հետ, քանի որ “նա պատերազմ է սկսել, հանցագործություն է կատարել”: “Գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն քաղաքական գործիչների այլ սերունդ է: Հետեւենք նրա […]

Ինչ է անելու Սաակաշվիլին՝ պաշտոնանկությունից հետո

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին հայտարարել է, որ չի լքի Վրաստանը նույնիսկ 2013-ին իր լիազորությունները վայր դնելուց հետո, գրում է “Росбалт”-ը:  “Ես անպայման մնալու եմ Վրաստանում նախագահի պաշտոնը հանձնելուց հետո, եւ քանի որ իմ քաղաքական ուժը չի հետապնդել ընդդիմադիրներին, հուսով եմ, որ կառավարող մեծամասնությունը նույն կերպ կվարվի”,-հայտնել է Սաակաշվիլին` հավելելով, որ ընտրողների տրամադրությունը շատ արագ է […]

ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցությունն էլ ավելի կխորանա. Իվանիշվիլի

Վրաց-ամերիկյան հարաբերությունները նոր իշխանությունների օրոք ավելի են խորանալու: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի 2-րդ տեղակալ Էրիկ Ռուբինի հետ հանդիպումից հետո: Վերջինս Վրաստան է ժամանել Վրաստանի եւ ԱՄՆ-ի ստրատեգիական համագործակցության խարտիայի շրջանակներում գործող անվտանգության եւ պաշտպանության աշխատանքային խմբի հանդիպմանը, գրում է “Новости-Грузия” կայքը: “Հանդիպումը ջերմ եւ ընկերական […]

Բուրջանաձեն` Սաակաշվիլիի դեմ

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջունաձեն ակտիվորեն  կհամագործակցի նախկին իշխանությունների վերաբերյալ նոր իշխանությունների կողմից անցկացվող հետաքննությանը: Այս մասին հայտնելով լրագրողներին` Բուրջանաձեն ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ` նախկին իշխանությունների եւ մասնավորապես նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ: “Ես մտածելու ոչիչնչ ունեմ, իսկ ահա Սաակաշվիլիի կուսակցությունը անհանգստանալու պատճառներ ունի”,-Բուրջանաձեի խոսքերն է մեջբերում “УРА-Информ”-ը: Նախկին խոսնակը  նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված