Ինչ է անելու Սաակաշվիլին՝ պաշտոնանկությունից հետո
Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին հայտարարել է, որ չի լքի Վրաստանը նույնիսկ 2013-ին իր լիազորությունները վայր դնելուց հետո, գրում է “Росбалт”-ը:
“Ես անպայման մնալու եմ Վրաստանում նախագահի պաշտոնը հանձնելուց հետո, եւ քանի որ իմ քաղաքական ուժը չի հետապնդել ընդդիմադիրներին, հուսով եմ, որ կառավարող մեծամասնությունը նույն կերպ կվարվի”,-հայտնել է Սաակաշվիլին` հավելելով, որ ընտրողների տրամադրությունը շատ արագ է փոխվում եւ շուտով վրացիները կսկսեն խոստումների իրականացում պահանջել նոր իշխանություններից:
“Եթե իշխանության գլուխ է գալիս ինչ-որ մեկը, ում կապիտալը կազմում է երկրի ՀՆԱ-ի կեսը, նրա հետ որոշակի հույսեր են կապում”,-նշել է նախագահը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Վրաստանի նոր խորհրդարանը հաստատեց կառավարության նոր կազմը, որը ղեկավարեց 56-ամյա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Նախագահ Միխիել Սաակաշվիլին` իր` “Ազգային Միասնական շարժում” կուսակցության հետ միասին ընդդիմություն ձեւավորեց: