25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը եւ Վրաստանը բանակցություններ կվարեն` 2008-ից հետո առաջին անգամ

Հոկտեմբերի 14-ին Ժնեւում 2008-ից հետո առաջին անգամ կհանդիպեն Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները: Բանակցությունները կվարեն ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցերով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հաղորդում է “РБК” կայքը:

Աբաշիձեի խոսքով` բանակցությունները տեխնիկական բնույթ կկրեն: Կողմերը կքննարկեն նոր մակարդակով հանդիպումներ անցակցնելու պարբերականությունը եւ պատրաստակամությունը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության: Կարասինը հույս է հայտնել, որ բանացությունների արդյունքում հնարավոր կլինի “կարգավորել” մի քանի հարցեր:

2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո: 2012-ի հոկտեմբերին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթեց “Վրացական երազանք” ընդդիմադիր կոալիցիան եւ վարչապետ դարձավ նրա ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: Դրանից հետո Թբիլիսիում եւ Մոսկվայում սկսեցին խոսել հարաբերությունները կարգավորելու մասին: Այդ ժամանակ էլ Աբաշիձեն նշանակվեց Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցերով հատուկ ներկայացուցիչ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ