Հայաստանը պետք է բարելավի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ և հրաժարվի տարածքային պահանջներից. Ալիև
Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի մեկուսացած ռեժիմում մնալ տարածաշրջանում։ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելով, միաժամանակ հրաժարվելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից՝ Հայաստանը չպետք է խոչընդոտի եռակողմ համագործակցության գործընթացին», – ասել Է Ալիևը՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» […]




































