13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած համարվող ևս 100 մարդու աճյուն

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած համարվող 100 մարդու աճյուն, ասել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Այս տարվա փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը վերջին տարիներին Ադրբեջանին է հանձնել 108 մարդու աճյուն, ովքեր անհետ կորած էին համարվում […]

Ադրբեջանում գտնվող հայ գերիները շարունակում են մնալ անմարդկային պայմաններում, ենթարկվում արագ, անարդար դատավարությունների. Amnesty International

Բրիտանական Amnesty International կազմակերպությանը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց հետագա ճակատագրին: Զեկույցում նշվում է, որ դեռևս սեպտեմբերին Եվրախորհուրդն իր զեկույցում «մտահոգություն էր հայտնել տասնյակ գերիների՝ անմարդկային պայմաններում գտնվելու փաստի կապակցությամբ»։ Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում գերության մեջ մնացածների ստույգ թիվը տարեվերջին հայտնի չէր։ «Տասնյակ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում և […]

Առավոտյան Ադրբեջանը 2 արկ է արձակել Խնապատի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ. Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչում

Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել, հաղորդում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ. տուժածներ չկան: Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական […]

Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի. Ալիև

Հայաստանը, որպես ագրեսոր, պետք է պատժվի միջազգային մակարդակով և պետք է փոխհատուցում վճարի»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շաբաթ օրը ընդունելով ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆին, գրում է Report.az-ը։ Կարևոր է, որ աշխարհն իմանա հայկական բարբարոսության մասին, այն պետք է պատժվի, մենք պատերազմի ժամանակ այնպես ենք պատժել, որ երբեք չեն […]

Ադրբեջանցի պատգամավորները Երևանում այցելել են Կապույտ մզկիթ ու այն անվանել «ադրբեջանական»

«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին այցելել են Մաշտոցի պողոտայում գտնվող իրանական Կապույտ մզկիթ և այն անվանել «ադրբեջանական»։ «Մենք այցելել ենք Կապույտ մզկիթ։ Որքան որ գիտենք, սա միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։ Չնայած պատերի վրայի գրառումներն այլ երկրի են պատկանում, բայց պատերը, ճարտարապետությունն ու […]

Ադրբեջանցի պատգամավորները ժամանել են Երևան

Ադրբեջանցի պատգամավորները Երևան են ժամանել՝ «Եվրանեսթի» նիստին մասնակցելու, փոխանցում էր Sputnik Азербайджан-ը: Հիշեցնենք, որ Երևանում  փետրվարի 21-22-ը տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Հայաստանի Ազգային ժողովի լրատվական վարչության փոխանցմամբ՝ նիստերին կմասնակցեն Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը […]

Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավոր կայցելի Երևան

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության անդամներ, պատգամավորներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը կմասնակցեն փետրվարի 22-ին Երևանում կայանալիք հանձնաժողովի նիստին, հայտնում է Ադրբեջանի խորհրդարանը։   Եվրանեսթը Արևելյան գործընկերության խորհրդարանական կազմակերպությունն է։

Հայաստանի հետ խաղաղության Ալիևի պայմանը. Տարածքային ամբողջականության ճանաչում Ղարաբաղի հետ միասին

Ադրբեջանի նախագահը նշել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում, նրա կարծիքով, հնարավոր է խաղաղության համաձայնագրի կնքումը Հայաստանի հետ։ «Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է կնքվի խաղաղության համաձայնագիր։ Այդ համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունման պայմանով… Բայց ադրբեջանցի ժողովուրդը երբեք չպետք է մոռանա այդ դաժանության […]

Ադրբեջանը նախատեսում է «Զանգեզուրի միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել. Ալիև

Ադրբեջանը նախատեսում է «Զանգեզուրի միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը АзерТАдж-ին տված հարցազրույցում: «Միջանցքն իր դերը կունենա Թուրքիա եւ արտաքին շուկաներ, դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու գործում», – հայտարարել Է Ադրբեջանի նախագահը:

Բաքուն պատրաստ է սկսել դելիմիտացիան ու դեմարկացիան․ Բայրամով

Բաքուն պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան՝ առանց նախապայմանների, Մոլդովայի ԱԳ նախարարի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանը պատրաստ է դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի աշխատանքին՝ առանց որևէ նախապայմանի, բայց Հայաստանը փորձում է պայմաններ առաջ քաշել հանձնաժողովի աշխատանքն սկսելու համար», – ասել է Բայրամովը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի