07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Պատերազմից հետո Ադրբեջանը 700 կմ երկարությամբ ճանապարհ է կառուցել Հայաստանի հետ սահմանին. Ալիև

Պատերազմի ավարտից հետո Քարվաճառի, Լաչինի, Կովսականի և Սանասարի շրջաններում ավելի քան 700 կմ երկարությամբ ձգվող, ռազմական նշանականության ճանապարհներ են կառուցվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այդ ճանապարհները կարելի է համարել ծառայողական կամ ռազմական, դրանք տանում են դեպի դիրքեր, սահմաններ, բարձրանում են դեպի լեռներ»,- Ալիևին մեջբերում է Minval.az-ը: Ադրբեջանի նախագահն ընդգծել է, […]

Ցանկացած հաշտության պայմանագիր Հայաստանի համար կարող է ընդամենը թղթի կտոր դառնալ․ Ալիև

Մեր քաղաքականությունը լիովին պարզ է ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ նախկին ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ ապագայի հետ կապված։ Մենք առաջարկել ենք, որ երկու երկրներն էլ ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, սկսեն աշխատել սահմանազատման եւ հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, ինչպես նաեւ խաղաղության պայմանագիր ստորագրեն։ Այս մասին տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Խաղաղության պայմանագրի […]

Արցախում բջջային կապը խափանված է. Ադրբեջանը խլացրել է հաճախականությունները

Արցախում բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ, հաղորդում են Արցախի տաածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Նշվում է, թե քայլեր են ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ «Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից», – նշել են նախարարությունից։

Փաշինյանը մեկնել է Բրյուսել. հանդիպելու է Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։ Վարչապետը նաև առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ […]

ԱԺ-ն փակ նիստով գերիների հարցով քննարկում է անցկացնում

Ազգային ժողովը փակ նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում է անցկացնում։ Նախքան փակ նիստը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել էր, թե առաջարկել են քննարկմանը մասնակցի ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն […]

Հենց դրա համար էլ հավաքվել ենք այստեղ. Պուտինը՝ Ալիևին

Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Պուտին-Ալիև առանձնազրույցը, որին հաջորդելու է Պուտինի առանձնազրույցը Նիկոլ Փաշյանի հետ, ապա եռակողմ բանակցությունները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիևի հետ առանձնազրույցում, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ասաց, որ հակամարտության գոտում իրենց խաղաղապահներն են աշխատում, որոնք, ըստ նրա՝ դրական դերակատարում ունեն։ «Ինձ թվում է, որ դրական դերակատարում ունեն, աշխատում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը: […]

Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար դատել հայ գերիներին. քրգործով նյութերն ուղարկվել են Գյանջայի դատարան

Ադրբեջանը, խախտելով բոլոր մարդասիրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի դատական գործընթացները հայ ռազմագերիների նկատմամբ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ավարտվել է Հայաստանի երկու քաղաքացիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրգործի նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։ ՀՀ երկու քաղաքացիներին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 […]

Ադրբեջանը հայտնում է 10 վիրավորի և 7 զինվորի մահվան մասին, այդ թվում՝ մեկ սպայի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 16-ին Հայաստանի զինված ուժերի հետ մարտերի հետևանքով 7 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։ Նրանց թվում է մեկ սպա։   Բացի այդ, վիրավորվել է 10 զինծառայող։   Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների հետևանքով հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող։

Թշնամին ավերել է Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանը, վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին

Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.   «Ըստ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։ Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի […]

Ղարաբաղի հարցն այլևս Ադրբեջանի ներքին գործն է». Հաջիև

Ադրբեջանը լի է վճռականությամբ՝ վերակառուցելու ավելի քան 9 կործանված քաղաքները: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը 44-օրյա պատերազմին նվիրված համաժողովում: Նրա խոսքով՝ «Ղարաբաղի հարցն այլևս արտաքին քաղաքականության թեմա չէ»: «Դա արդեն մեր ներքին գործն է: Հայաստանը պետք է փոխի իր վերաբերմուքնը, հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից»,- հավելել է Հաջիևը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի