13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը մեկնաբանել է Իրանից Հայաստան մեկնող բեռնատարների ստուգումը

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարել է, որ ապահովում է օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցներից հարկերի և տուրքերի գանձման վերաբերյալ Ադրբեջանի օրենսդրության իրականացումը երկիր մուտք գործելիս և ելնելիս: Կոմիտեն նշել է, որ «ներկայում Ադրբեջանի մաքսային մարմիններն ապահովում են օրենսդրության դրույթների իրականացումը ողջ երկրում»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը ոստիկանական բաժանմունք է ստեղծել Սյունիքում և ստուգում է […]

Ավարտվել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները

Բաքվում տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական ԶՈՒ ստորջրյա հարձակման և պաշտպանության խմբերի համատեղ զորավարժություններն ամփոփիչ միջոցառումը: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության համաձայն՝ համատեղ վարժանքների նպատակն է եղել բարելավել ստորաբաժանումների համագործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, ապահովել դրանց համահունչ լինելը հատուկ նշանակության գործողությունների կատարման ընթացքում, ինչպես նաև զարգացնել ստորաբաժանումների կառավարման հմտությունները և կարողությունները:

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղի շրջանում

Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են համատեղ զորավարժություններ անցկացնել Լաչինի (Քաշաթաղի) շրջանում՝ ըստ երկրների միջև կնքված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի: Ինչպես գրում է Minval.az-ը, ադրբեջանական և թուրքական զինված ուժերը միասին մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որն ուղեկցվում է մարտական հրաձգությամբ: Ըստ երկրի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությունների հերթական օրը հատուկ նշանակության ջոկատներն իրականացրել են բարդ ռելիեֆով տարածքներում հետախուզություն վարելուն, […]

Մենք ադրբեջանցիներին կվերադարձնենք Զանգեզուր. Ալիև

«Զանգեզուրի միջանցքի բացման արդյունքում մենք մեր քաղաքացիներին կվերադարձնենք Զանգեզուր», -այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այսօր դրոշ է բարձրացրել ժամանակավորապես Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո գտնվող Քարվաճառ քաղաքում։ «Կա նման ծրագիր, և դա բնական է։ Մեր քաղաքացիներին բռնությամբ վտարել են Հայաստանի տարածքից, ոչ միայն Զանգեզուրից, այլև Սևանից։ Նրանք իրավունք ունեն ապրել իրենց նախնիների […]

Իլհամ Ալիեւը տեղանվանական պատերազմ է սկսել Հայաստանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեփական երկրի ԶԼՄ-ներին կոչ է արել օգտագործել Հայաստանի բնակավայրերի ադրբեջանական անվանումները: Ադրբեջանի ղեկավարը տեղանվանական զավթողագործության գործընթացը սկսել է Վարդենիսից: «Այս ճանապարհը (Ալիեւը գտնվում է գրավյալ Քարվաճառում) ուղիղ տանում է դեպի Բասարկեչերի շրջան: Այն Հայաստանում կոչվում է Վարդենիսի շրջան: Բայց այս շրջանի եւ մարզի իսկական անվանումը Բասարկեչեր է»,- ասել է Ալիեւը: Հետո […]

Ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները. Դատախազություն ստուգումներ է անցկացնում

Օգոստոսի 7-ին «Hetq.am» կայքում հրապարակվել է «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը: Արցախի դատախազությունը հայտնում է, որ նկատի ունենալով, որ այն առերևույթ պարունակում է առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության համակարգ մուտք գործելու, համակարգչային տեղեկատվությունը ոչնչացնելու մասին վկայող բավարար տվյալներ, ուստի Արցախի գլխավոր դատախազությունից լրատվական հիշյալ նյութն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության […]

Թշնամին կրկին կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։ Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում […]

Բաքվում ևս 13 հայ գերիներ դատապարտվել են 6 տարվա ազատազրկման

Բաքվում ևս 13 հայ գերիներ դատապարտվել են 6 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում Է Sputnik Азербайджан-ը, դատախազը 13 մեղադրյալներից յուրաքանչյուրի համար 7 տարվա ազատազրկում էր պահանջել: Պատիժը կրելուց հետո նրանք հարկադրաբար կարտաքսվեն։ Հիշեցնենք, որ սա հայ ռազմագերինի երրորդ խումբն է, որը դատապարտվել է ազատարզրկման: Նրան Ադրբեջանում համարվում են «դիվերսանտներ»:

Ադրբեջանը համաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հայտարարելու ՌԴ նախաձեռնությանը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայնել է ռուսական կողմի նախաձեռնությանը հրադադար հայտարարելու մասին: «Ընդունել ենք ռուսական կողմի նախաձեռնությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին 10:00-ից (Բաքվի ժամանակով) հրադադար հայտարարելու մասին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բաքվի դատարանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Ադրբեջանում «դիվերսանտ» համարվող ևս 13 հայ ռազմագերիների դատապարտել է 6 տարվա ազատազրկման, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը: Նշվում է, որ խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն։ Այսպես, ազատազրկման են դատապարտել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանին, Գուրգեն Հովհաննեսի Ղոլյանին, Հրայր Սերյոժայի Թադեւոսյանին, Վաղարշակ Մերուժանի Մալոյանին, Սասուն Սեյրանի Եղիազարյանին, Արսեն Արայիկի Վարդանյանին, Վահագն Էդիկի Բեհրեկյանին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի