13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Աջակցելով բռնապետությանը. գերմանացի քաղաքական գործիչները հօգուտ Ադրբեջանի Արցախի հարցով ճնշում են գործադրել երկրի ԱԳՆ-ի վրա. SWR

Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ մի քանի քաղաքական գործիչներ քննադատության են ենթարկվել Ադրբեջանի օգտին իրենց լոբբիստական գործունեությունը շարունակելու համար: Այս մասին հայտնում է SWR ռադիոհեռուստատեսային ցանցը՝ նոր բացահայտումներ ներկայացնելով: Ադրբեջանական փոքր պետությունը հեռու է, բայց ներկայում այն ավելի հաճախ է հայտնվում լուրերի գլխագրերում. այս շաբաթ Կասպից ծովում մեծ պայթյուն է տեղի ունեցել բնական գազի հանքավայրում: […]

Զինված միջադեպ` ադրբեջանա-իրանական սահմանին. կա 1 զոհ

Հուլիսի 5-ի երեկոյան ադրբեջանա-իրանական սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանի սահմանային պարեկը 5 անհայտ անձի կողմից Իրանից երկրի պետական սահմանի խախտման դեպք է գրանցել: Ինչպես հայտնում է minval.az-ը, սահմանախախտները եղել են զինված: Նրանք փորձել են թմրանյութ տեղափոխել: Ադրբեջանական կողմը զենք է կիրառել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը, որն Ադրբեջանի քաղաքացի էր և գտնվում էր հետախուզման մեջ, […]

Բաքվում ընթանում են 13 և 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործերով դատավարությունները

Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայիլովի նախագահությամբ տեղի է ունենում ևս 13 հայ ռազմագերու գործով դատավարությունը, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է «ահաբեկչության և դիվերսիայի համար» (չակերտները-Խմբ.): Դատարանի առջև են կանգնել Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, […]

Ադրբեջանն ու Թուրքիան Բաքվում դարձյալ համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանն ու Թուրքիան Բաքվում անցկացնում են «Մուստաֆա Քեմալ աթաթուրք – 2021» համատեղ զորավարժությունները, հայտնում է Sputnik Азербайджан։ Տեղեկության համաձայն՝ զորավարժություններին, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 30-ը, կմասնակցեն մինչեւ 600 զինվորականներ, ինչպես նաեւ կկիրառվեն տանկեր, մարտական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ այլ տեխնիկա:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո»: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը: «Այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել վերջերս, պատասխանատու է Հայաստանի կառավարությունը, որը ձեռնարկել է բազմաթիվ սադրիչ քայլեր, գործողություններ և հրահրել պատերազմը», – ուրբաթ ասել է Ալիևը ՝ Բաքվում […]

Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողներին

«Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողների հասցեին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ: Կազմակերպությունը դատապարտել է լրագրողների նկատմամբ նման անընդունելի վարքագիծը:

«Մեզ հաջողվել է Հայաստանից ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնա) շրջանում 97 000 ական է տեղադրված եղել: «Մեզ Հայաստանից հաջողվել է ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել»,- Haqqin.az-ի փոխանցմամբ` ասել է […]

Բաքուն պատմել է, թե ինչ է ակնկալում Երևանից ընտրություններից հետո

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է, որ Բաքուն Երևանից ակնկալում է ճիշտ եզրակացություններ երկրում տիրող քաղաքական ճգնաժամից: «Երեկ, ինչպես գիտեք, Հայաստանում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնկալվում է կառավարության ձևավորում: Կարծում ենք, որ այս գործընթացների արդյունքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը քաղաքական ճգնաժամի իրավիճակից ճիշտ, իրական եզրակացություններ կանի: Այս ճգնաժամի արմատները […]

Ալիևը Շուշիում պաշտոնապես կընդունի Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես կողջյունի իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, և այնտեղ կանցկացվի նաև ստորագրման արարողությունը: «Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիում դիմավորման պաշտոնական արարողությանը: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն», – ասել է աղբյուրը: Նախատեսվում […]

Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Էրդողանի այցին

Վարուժան Գեղամյանը գրում է. Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին։ Շուշի մուտքի մոտ՝ Քարինտակ մտնող ճանապարհային հանգույցի մոտ կառուցվել է մի շինություն (տե՛ս ետին պլանում), որը, հավանաբար, կլինի պաշտոնական ասուլիսի վայրը։ Այս նկարը երեկ հրապարակել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։ Հայոց բերդաքաղաքի նվաճումը թուրքական աշխարհի կողմից երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի