23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Զինված միջադեպ` ադրբեջանա-իրանական սահմանին. կա 1 զոհ

Հուլիսի 5-ի երեկոյան ադրբեջանա-իրանական սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանի սահմանային պարեկը 5 անհայտ անձի կողմից Իրանից երկրի պետական սահմանի խախտման դեպք է գրանցել:

Ինչպես հայտնում է minval.az-ը, սահմանախախտները եղել են զինված: Նրանք փորձել են թմրանյութ տեղափոխել:

Ադրբեջանական կողմը զենք է կիրառել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը, որն Ադրբեջանի քաղաքացի էր և գտնվում էր հետախուզման մեջ, սպանվել է:

Մյուս սահմանախախտները փախել են Իրանի տարածք: Դեպքի վայրում հայտնաբերվել է պայուսակ, որում եղել է 6895 գր նյութ` նման թմրանյութերի և դեղամիջոցների:

Իրանական կողմն անմիջապես տեղեկացվել է դեպքի մասին, Ադրբեջանի և Իրանի սահմանային ծառայությունների ներկայացուցիչները տեղում հանդիպում են ունեցել

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ