13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ալիևը ռազմական օդանավակայան է բացել Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի նախագահը մեկնել է Նախիջևան, նրա այցի կապակցությամբ մի շարք օբյեկտներ են բացվել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր բացել է Նախիջևանի ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: Օդանավակայանը տեղակայված է առանձին համազորային բանակի տարածքում։ Այցի ընթացքում նա մասնակցել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր […]

Ադրբեջանի գլխավոր դատախազը` հայ գերիների մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում կռված հայ ահաբեկիչների և վարձկանների դեմ հատուկ քրեական գործեր կան» և հավելել, որ վերոնշյալ անձանց նկատմամբ համապատասխան քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել, հայտնում է minval.az լրատվականը։ Նա ասել է․ «Նրանցից մեկի՝ Լիբանանի քաղաքացու նկատմամբ քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան: Քրեական գործին համապարփակ և […]

Լավրովը կմեկնի Բաքու

Լավրովը կմեկնի Բաքու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կուղևորվի Բաքու, որտեղ նախատեսվում է մի շարք հանդիպումներ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Նա կմնա Ադրբեջանի մայրաքաղաքում մինչ երեքշաբթի: Այս մասին տեղեկացնում է Tass-ը:

Ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը ռազմագերիներին ազատ արձակելու համար. Коммерсантъ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ գերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել անցյալ տարվա պատերազմը պարտված Հայաստանին, արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային խնդիր է: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը փորձում են ազդել Բաքվի վրա, սակայն առանց որևէ հաջողության: Խնդիրը […]

Ադրբեջանն արշավ է սկսել ընդդեմ Արման Թաթոյանի՝ նրան մեղադրելով հակաադրբեջանական գործունեության մեջ

Ադրբեջանն արշավ է սկսել ընդդեմ Արման Թաթոյանի՝ նրան մեղադրելով հակաադրբեջանական գործունեության մեջ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան երեկ Արման Թաթոյանի դեմ պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային կառույցներին: Բողոքը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը գործունեության մասին է պատերազմի ժամանակ և պատերազմից հետո: Ադրբեջանի օմբուդսմենը բողոքում է, որ Արման Թաթոյանը հակաադրբեջանական գործունեություն է իրականացնում: Ալիևայի բողոքը պաշտոնական է, և […]

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ի ելույթում «դժգույն ու դժբախտ քաղաք» անվանեց Շուշին:

ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին Հիշեցնեմ, որ «Ազատության աջակցության ակտ»-ով արգելվում է Ադրբեջանին ընդհանրապես օգնություն ցուցաբերել: Միաժամանակ, նախագահը լիազորված է շրջնանցել օրենքը և աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ և յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին շրջանցում է այդ օրենքը սկսած 2001 թվականից: Այլ հարց է, որ Բայդենը խոստացել […]

Ալիևը կարգադրել է «Ադրբեջանի տիեզերական գործակալություն» ստեղծել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի տիեզերական գործակալություն» հասարակական իրավաբանական անձ ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: Հրամանագրի համաձայն, Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանը կից «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի հիման վրա ստեղծվել է «Ադրբեջանի Հանրապետության տիեզերական գործակալություն» հասարակական իրավաբանական անձ:  

Ալիևները լուսանկար են հրապարակել է Սյունիքի Սոսիների պուրակից

Ալիևները լուսանկար են հրապարակել է Սյունիքի Սոսիների պուրակից Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, իր ինստագրամի էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում Ալիևների ընտանիքը ժամանցն է անցկացնում Սյունիքի մարզի Սոսիների պուրակում, որի մի մասը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն պայմանագրով նվիրեց Ադրբեջանին։ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնվել Սյունիքի մարզի Սև լիճ պետական արգելավայրի մի մասը, բնական սոսիների […]

Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոց եկեղեցու դարպասների հրեշտակների քանդակները

Շուշին օկուպացրած ադրբեջանցիները քանդել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների մոտ գտնվող հրեշտակների քանդակները, հանել դարպասի խաչը։ Համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ հրեշտակների արձանները չկան։ Ինչպես գրում է թվիթերի «Republic of Artsakh» էջը, ադրբեջանցիները նաև սկսել են եկեղեցու ապօրինի «վերականգնումը», որն անկասկած կհանգեցնի հայկական եկեղեցու «ալբանացման»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի