13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

«Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու»․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնել է Սյունիքի՝ «ադրբեջանական հող» լինելու մասին իր հայտարարությունը, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է խաղաղասիրության միակողմանի քարոզը: «Այժմ Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու: Քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտը, կապը, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում `Հայաստանի համար»,-ասել […]

Եթե լուրջ ճնշում գործադրվեր Հայաստանի վրա, հարցը կարող էր վաղուց լուծվել խաղաղ ճանապարհով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «զրոյական» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից: «ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին` այս հարցը լուծելու համար, և 28 տարի շարունակ ապարդյուն է աշխատել: Մինսկի խմբի աշխատանքի արդյունքը զրոյական էր: Մինսկի խումբը համանախագահում են աշխարհի առաջատար երկրները, միջուկային տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական […]

Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը Շուշիում կիրառել է «Իսկանդեր» հրթիռներ

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է. Ադրբեջանի ականազերծման ծառայությունը հայտարարել է, որ մարտի 15-ին Շուշի քաղաքում ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 2 պայթած հրթիռների մնացորդներ, որոնց սերիական համարները (9M723) հաստատում են, որ դրանք «Իսկանդեր» համալիրի հրթիռներ են եղել։ «Անգամ ինտերնետի բաց աղբյուրներում փնտրելիս կարելի է համոզվել, որ 9M723 նույնականացման համարով հրթիռները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրներին»,-հայտարարել […]

Ադրբեջանը Նախիջևանում հակատանկային ստորաբաժանումների վարժանքներ է անցկացնում

Ադրբեջանը Նախիջևանում հակատանկային ստորաբաժանումների վարճանքներ է անցկացնում: Այս մասին տեղեկացնում է haqqin.az կայքը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Ադրբեջանի զինված ուժերի հատուկ հակատանկային ստորաբաժանումների մասնագիտացված հավաքի շրջանակում ուսումնասիրվում է Արցախյան երկրորդ պատերազմում ձեռք բերված փորձը, կատարվում են գործնական կրակոցնե Հավաքի առաջին փուլում Նախիջևանի կայազորի սիմուլյացիոն կենտրոնում հատուկ ծրագրակազմով և սիմուլյատորներով համակարգիչների վրա իրականացվել են գործնական […]

Լավրովը կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին:    

Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն առանց Ռուսաստանի

Վրաստանի արտգործնախարար Դեյվիդ Զալկալիանին ասել է, որ իր երկիրը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանային համատեղ հարթակում: Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ «երեք գումարած երեք» ձևաչափի փոխարեն, նա առաջարկել է ստեղծել նոր հարթակ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ: «Մենք չենք նախատեսում որևէ քննարկում Ռուսաստանի հետ, որը զավթել […]

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Կարմիր Շուկա հատվածում քարերով հարվածել են հայկական պետհամարանիշներով մեքենաներին

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Կարմիր Շուկա հատվածում քարերով հարվածել են հայկական պետհամարանիշներով մեքենաներին Այսօր 13։30֊ի սահմաններում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհին՝ Սիզնեկ գյուղ տանող խաչմերուկի մոտ, Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից սկսել են քարերով հարվածել հայկական մեքենաներին։   Առաջին մեքենային չեն դիպել (թեև վարորդը քիչ է մնացել վթարի ենթարկվի), իսկ երկրորդ մեքենային դիպել են։

Կոմունիկացիաների վերագործարկման մասին նոր եռակողմ փաստաթուղթը կստորագրվի ապրիլի 8-9-ին

Փաշինյանը Ապրիլի 8-9-ին մեկնելու է Մոսկվա: Համաձայն մամուլի արժանահավատ աղբյուրների, այցի շրջանակներում նախատեսված է նշված եռակողմ փաստաթղթի ստորագրումը: Եվ այն, որ նման որոշման կայացմանը զուգահեռ հայտնի դարձավ, որ տեղի են ունենալու նոր ընտրություններ, դա էլ, իհարկե, պատահական չէ: Կստորագրվի փաստաթուղթ, որից հետո արդեն «մավրը վերջնականապես իր գործը կանի» եւ կարող է հեռանալ, գրում է Իրավունքը։ 

Ադրբեջանական ԶՈւ-երը կատարել են ոչ միայն պատերազմական, այլեւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը կատարել են ոչ միայն պատերազմական, այլ նաեւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «COVID-19-ի պայմաններում ադրբեջանական զինված հարձակումների պատճառով այս մահաբեր վիրուսն ունեցավ սրընթաց աճ ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում: Եթե պատերազմին նախորդած 7 ամսվա տվյալներով արձանագրվել […]

Ադրբեջանը նորից հայտարերել է՝ հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին

Այսօր Բաքուն նորից հայտարարել է, թե իբր Հայաստանին է վերադարձրել ռազմագերի համարվող բոլոր ձերբակալվածներին: Ադրբեջանի արտգործնախարարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են, թե միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալվածները չեն համարվում ռազմագերի եւ կկանգնեն օրենքի առաջ: «Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի: Նրանց վերաբերվում են համաձայն միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի օրենսդրության»,-հայտարարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի